ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համագործակցության՝ տեսանելի արդյունքը. «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի»՝ (ԵԶՄԿ) աուտիզմով ախտորոշված երեխաներից 13-ը ներառական ծրագրով այցելում են հանրակրթական դպրոց

«Երեխաների զարգացման միջազգային կենտրոնում» ուսումնական տարվա տևողությունը 11 ամիս է: Այստեղ սովորող երեխաների մոտ ախտորոշված է աուտիզմ: Նրանք ստանում են կրթաբուժական համալիր աջակցություն. խոսքային, արվեստի, երաժշտության, զբաղվածության, ավազի թերապիա և այլն: Առավելագույն արդյունքի հասնելու համար մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են: Նրանց համար ամենամեծ նվաճումը տարեվերջին արձանագրվող արդյունքն է՝ հաղորդակցվելու պատրաստ երեխաների թվի աճը:
Անհատական, ինտենսիվ պարապմունքների իրականացմանն արդեն յոթ տարի աջակցում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Կենտրոնի հետ ընկերության համագործակցության արդյունքը տեսանելի է. 35 սաներից 13-ը, ներառական ծրագրի շրջանակներում, այցելում են հանրակրթական դպրոց: Ավելին, ուսումնական տարվա ավարտից հետո նրանցից շատերը պատրաստ են ամառային հանգիստն անցկացնել ընտանիքների հետ. առաջընթացը նկատելի է և՛ գիտելիքների ձեռքբերման և՛ ինքնասպասարկման ու հասարակությանն ինտեգրվելու առումով:
2014-2015 ուս. տարվա կարևորագույն ձեռքբերումներից են այս երեխաների վարքում նկատվող փոփոխությունն ու մտավոր ունակությունների աճը: Նրանք կարողանում են հաղթահարել զարգացման ինքնատիպությունից ի հայտ եկած խնդիրները. հաղորդակցվում են, ունեն շփման հմտություններ, յուրացնում են հասարակությանն ինտեգրվելու անհրաժեշտ նորմերը և պատրաստ են ընկերական ջերմ կապերի ստեղծմանն ու գիտելիքների ձեռքբերմանը:
Կենտրոն հաճախող երեխաների՝ հանրակրթական դպրոցում ներառման գործընթացն սկսվել է յոթ տարի առաջ՝ որպես փորձնական ծրագիր: Սկզբնական շրջանում ծրագիրն իրականացվել է մեկ երեխայի հետ: Ձեռք բերված հաջողությունների և ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորության շնորհիվ՝ շահառուների թիվը տարեցտարի ավելացել է և արդեն 2015թ.-ին՝ ներառական ծրագրով հանրակրթական դպրոց հաճախողների թիվը հասել է 13-ի:
Հաջողված համոգործակցությունը շարունակական է լինելու:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու կապ ունես:

Համեցե՛ք ՎիվաՍել-ՄՏՍ ցանց՝ Ձեր հեռախոսահամարով:

Об Авторе

ПЯТНИЦА

Независимая еженедельная газета

Похожие материалы

Оставить отзыв

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *