Text«Office-Zone»` ավելացված գերարագ ինտերնետ-փաթեթ և ավելի բարձր արագություն

Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Office-Zone» ինտերնետային սակագնային պլանի թե ընթացիկ և թե նոր բաժանորդները յուրաքանչյուր ամիս ստանում են գերարագ ինտերնետի ավելի մեծ՝ 30 ԳԲ ծավալով փաթեթ, 25 ԳԲ-ի փոխարեն, իսկ գերարագ փաթեթը սպառելուց հետո՝ ներբեռնման առավել մեծ՝ 2 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ, 1 Մբիթ/վրկ փոխարեն:

Սակագնային պլանի ամսավճարն անփոփոխ է:
«4G երթուղիչների համար նախատեսված «Office-Zone» սակագնային պլանը բնակելի և գրասենյակային տարածքներում ինտերնետ հասանելիություն ապահովելու համար նախատեսված հարմարավետ առաջարկ է: Այժմ «Office-Zone» սակագնային պլանի բաժանորդները, միանալով ինտերնետին նոութբուքի, պլանշետային համակարգչի, սմարթֆոնի կամ շարժական որևիցե այլ սարքի միջոցով, կօգտվեն գերարագ ինտերնետի ավելի մեծ փաթեթից, ինչպես նաև ներբեռնման առավել մեծ արագությունից՝ անգամ գերարագ փաթեթը սպառելուց հետո, և այս ամենը՝ միևնույն ամսավճարի դիմաց»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:
Համեցե՛ք ՎիվաՍել-ՄՏՍ ցանց՝ Ձեր հեռախոսահամարով:

Об Авторе

ПЯТНИЦА

Независимая еженедельная газета

Похожие материалы

Оставить отзыв

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *