«BIT անսահմանափակ». ինտերնետ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետվճարային բաժանորդների

ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «Անձնական», «Խոսում է քաղաքը» և «STARTPHONE» հետվճարային բաժանորդներն այժմ կարող են օգտվել «BIT անսահմանափակ» ծառայությունից, որը թույլ է տալիս ֆիքսված գումարի դիմաց ստանալ օրական 50 ՄԲ գերարագ փաթեթ, իսկ գերարագ փաթեթը սպառելուց հետո՝ անսահմանափակ օգտվել ինտերնետի բազմաթիվ հնարավորություններից:

Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել *777*1# հրահանգը: Ակտիվացման արժեքն է 100 դրամ/օր:

Ցանկության դեպքում այս ծառայությունը կարելի է ակտիվացնել նաև ավտոմատ երկարացման հնարավորությամբ՝ ուղարկելով *777*01# հրահանգը:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակաբար ընդլայնում է հետվճարային և կանխավճարային բաժանորդների համար նախատեսված՝ բջջային ինտերնետ ծառայությունների շարքը՝ գնի և որակի լավագույն համադրություն առաջարկելով այն բաժանորդներին, ովքեր մեծ ծավալով ինտերնետ են սպառում սմարթֆոնի միջոցով»,-մեկնաբանել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ՝ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու կապ ունես:
Համեցե՛ք ՎիվաՍել-ՄՏՍ ցանց՝ Ձեր հեռախոսահամարով:

Об Авторе

ПЯТНИЦА

Независимая еженедельная газета

Похожие материалы

Оставить отзыв

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *