4G+ (LTE Advanced) ցանցը հասանելի կդառնա բնակչության 80-90%-ին

Շարժական հեռախոսակապի ծածկույթի և ցանցի թողունակության առումով առաջատար ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է իրականացնել ցանցի ընդլայնման և արդիականացման աշխատանքներ: Այդ աշխատանքների նպատակը Երևանում և մարզերում տվյալների փոխանցման ավելի բարձր արագություններ և ձայնային ծառայությունների ավելի բարձր որակ ապահովելն է՝ հաշվի առնելով նաև վերը նշված ծառայությունների սպառման ծավալների հաստատուն աճը: Ցանցի վերազինումը թույլ կտա շարունակել նորարարական տեխնոլոգիական լուծումների ներդրումը՝ բնակչությանն առավել արդիական և հարմարավետ ծառայություններ մատուցելու նպատակով:
Համաձայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռազմավարության՝ 2018-2020թթ. ընկերությունը նախատեսում է շահագործման հանձնել հիմնական կայանների նոր խմբաքանակ, ինչպես նաև ավելացնել գործող ցանցի թողունակությունը՝ ցանցի ենթակառուցվածքի ու սարքավորումների արդիականացման միջոցով: Ըստ այդմ` ընկերությունը 2018-ի ավարտին նախատեսում է 4G+ ցանցը (LTE Advanced) հասանելի դարձնել բնակչության 64%-ին՝ ներկայիս 52.4%-ի փոխարեն: Նախատեսվում է, որ 2019թ. 4G+ ցանցը նեդրված կլինի ոչ միայն բոլոր քաղաքներում, այլև՝ խոշոր գյուղերում և հաղորդակցման ու առևտրային կարևորություն ունեցող ավտոճանապարհներին: Ըստ ռազմավարության՝ նախատեսվում է, որ 2020թ. 4G+ տեխնոլոգիան հասանելի կդառնա բնակչության 80-90%-ին:
Արդիականացման արդյունքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը լիովին պատրաստ կլինի հեռահաղորդակցության ոլորտի վերջին զարգացումներին:
«Տեխնոլոգիաների զարգացման համաշխարհային միտումները հաշվի առնելով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը պարբերաբար իրականացնում է շարժական ցանցի համալիր արդիականացման, ներառյալ՝ ենթակառուցվածքի վերափոխման լայնածավալ աշխատանքներ: 2018թ. մեր ընկերության համար կնշանավորվի արդիականացման նոր փուլի մեկնարկով, որի արդյունքում կունենանք շարժական հեռախոսակապի որակապես նոր ցանց՝ պատրաստ սպասարկելու ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների առավել մեծ ծավալներ, ինչպես նաև՝ շուկայում ներդրված ամենանորարարական լուծումները: ՎիվաՍել-ՄՏՍ-ում տեխնոլոգիական հերթական արդիականացումն իրականացվում է 3-4 տարին մեկ պարբերականությամբ: Մենք ունենք անհրաժեշտ վճռականությունը, կարողություններն ու ամուր թիմը՝ տեխնիկական և ՏՀՏ համակարգերը որակապես էլ ավելի բարձր աստիճանի հասցնելու համար», — ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Об Авторе

ПЯТНИЦА

Независимая еженедельная газета

Похожие материалы

Оставить отзыв

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *