ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ սմարթֆոն օգտագործող բաժանորդները կարճ հաղորդագրությունները կարող են ստանալ հայատառ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի նորամուծության շնորհիվ, սմարթֆոնից օգտվող բաժանորդներն ընկերության կողմից ուղարկվող տեղեկատվական կարճ հաղորդագրությունները կարող են ստանալ հայատառ: Նմանապես՝ նախկինում գրադարձության (տրանսլիտերացիա) միջոցով ռուսերեն կարճ հաղորդագրություն ստացող բաժանորդներն այսուհետ կարճ հաղորդագրությունները կստանան կյուրեղատառ (ռուսատառ):
Սմարթֆոնից օգտվող բաժանորդները տեղեկատվական կարճ հաղորդագրությունները կշարունակեն ստանալ իրենց կողմից նախկինում կատարված կարգավորումներից ելնելով՝ այսինքն այն լեզվով, որով մինչև այժմ այդ հաղորդագրությունները ստանում էին:
Փորձարկման փուլում գտնվող նորարարությունը չի կրում կոմերցիոն բնույթ:
«Հայատառ կամ ռուսատառ կարճ հաղորդագրություններ ուղարկելու նախաձեռնության նպատակը տեղեկատվությունը նախընտրած լեզվով ստանալու՝ բաժանորդների ցանկությունը բավարարելն է: Այս որոշման հիմքում ընկած է ընկերության այն համոզմունքը, որ տեխնիկական հնարավորությունները պետք է առավելագույնս համապատասխանեցվեն բաժանորդի ցանկությանը», — ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներդրել է ևս մեկ նորամուծություն: Ընկերության սպասարկման կենտրոններում մատուցված ծառայությունների դիմաց վճարած կամ իրենց կանխավճարային հաշիվը լիցքավորած բաժանորդները, կատարված գործարքի վերաբերյալ կստանան ծանուցում՝ կարճ հաղորդագրության տեսքով: Սմարթֆոնից օգտվող բաժանորդներն ինչպես ընկերության կողմից ուղարկվող տեղեկատվական կարճ հաղորդագրությունները, այդպես էլ SMS-ծանուցումները կստանան լատինատառ, ռուսատառ կամ հայատառ՝ կախված նախկինում իրականացրած կարգավորումներից: Դրանք, ի դեպ, կարող են փոխվել՝ ըստ բաժանորդի ցանկության:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու կապ ունես:

Համեցե՛ք ՎիվաՍել-ՄՏՍ ցանց՝ Ձեր հեռախոսահամարով:

Об Авторе

ПЯТНИЦА

Независимая еженедельная газета

Похожие материалы

Оставить отзыв

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *