ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «BirthLink»-ը նոր թափ են հաղորդում Հայաստանում նեոնատալ բժշկագիտության զարգացմանը

Նորածնային բժշկագիտությանն առնչվող՝ համաշխարհային վերջին հետազոտությունները փաստում են, որ շատ թեթև քաշով ծնված խորը անհասների փրկության հարցում հավասարապես կարևոր է ժամանակակից սարքավորումների և վերապատրաստված մասնագետների առկայությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «BithLink»-ի համագործակցությամբ, 2008 թվականից մեկնարկած ծրագրի հաջողության ամենավառ ցուցիչը փրկված և մեծացող երեխաներն են:
Շուրջ 4 տարի առաջ Պեմզաշենում հյուրընկալված մայրաքաղաքաբնակ ընտանիքի համար անսպասելի էր Սերոբի ծնունդը: Հաղթահարված դժվարություններից այսօր միայն հիշողություն է մնացել: Ընտանիքում երկրորդ փոքրիկի ծնունդին են սպասում: Առաջընթաց կա նաև հայ մասնագետների համար ժամանակին անհաղթահարելի խնդիրների նշաձողում:
Հայաստանում նորածնային խնամքի ծրագրի մեկնարկը տրվել է «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում»՝ տարածվելով հանրապետությունով մեկ: Համագործակցող կողմերի առջև նոր մարտահրավեր է. նեոնատալ բժշկագիտության առավել զարգացող տեմպեր արձանագրել Հայաստանում: Նորածինների բուժման և խնամքի որակը զարգացնելու նպատակով՝ այդ գործընթացում առավել մեծ թափ հաղորդել մայրերի ներգրավմանն ու մասնագետների վերապատրաստմանը:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու կապ ունես:

Об Авторе

ПЯТНИЦА

Независимая еженедельная газета

Похожие материалы

Оставить отзыв

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *