ՎիվաՍել-ՄՏՍ՝ «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնի տասնամյա գործընկեր

Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում կայացել է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ փառատոնի հանդիսավոր բացման համերգը:
Կատարումներով հանդես են եկել դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, Ազգային օպերային թատրոնի մեներգչուհիներ՝ Արծվիկ Դեմուրչյանը (սոպրանո), Քրիստինե Սահակյանը (մեցցո-սոպրանո), Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան), դիրիժոր` Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ: Ծրագրում` Ջիովաննի Բատիստա Պերգոլեզիի «Ստաբատ մատեր» և Յոհան Սեբաստիան Բախի Ռե մինոր BWV 1052 դաշնամուրային կոնցերտ:
«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը հիմնադրվել է 2005 թվականին «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի կողմից` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: 2008թ.-ից փառատոնն ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության՝ մշակութային միջոցառումների պետական աջակցության ծրագրում:
Փառատոնի գլխավոր գործընկերը Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ն է, որն աջակցության իր առաքելությունը ստանձնել է 2006թ.-ից:
«Հաճելի է տեսնել, որ համագործակցության տասը տարիների ընթացքում «Ազգային պատկերասրահ» երաժշտական փառատոնը դարձել է կայացած, սպասված և անչափ կարևոր իրադարձություն մեր երկրի մշակութային կյանքում: Սա ևս մեկ ապացույց է, որ միավորելով հավատը և նվիրված աշխատանքը՝ կարելի է իրականությունն ավելի գեղեցիկ և լուսավոր դարձնել: ՎիվաՍել-ՄՏՍ-ը փառատոնի մասնակիցներին մաղթում է փայլուն ելույթներ, խանդավառ հանդիսատես և հաճելի տպավորություններ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Այս տարի փառատոնը կանցկացվի հունիսի 18-ից հուլիսի 4-ը:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու կապ ունես:

Об Авторе

ПЯТНИЦА

Независимая еженедельная газета

Похожие материалы

Оставить отзыв

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *