Արագածոտնում և Վայոց Ձորում գտնվող ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները 911 և 112 հեռախոսահամարներին զանգահարելիս կմիանան ճգնաժամային կառավարման մարզային կենտրոններին

Արագածոտնում և Վայոց Ձորում գտնվող ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները 911 և 112 հեռախոսահամարներին զանգահարելիս կմիանան ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման մարզային կենտրոններին: Նոր համակարգը գործարկվել է` վերոնշյալ մարզերում հաջողությամբ փորձարկվելուց հետո: Նախկինում, 911 հեռախոսահամարով մարզերի բնակիչները միանում էին ՀՀ ՏԿԱԻՆ՝ Երևանում գործող Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին, որտեղից արտակարգ իրավիճակի կամ պատահարի մասին տեղեկությունն փոխանցվում էր համապատասխան մարզային կենտրոն:

Ավելի վաղ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ՀՀ ՏԿԱԻՆ-ի ճգնաժամային կառավարման մարզային կենտրոններին ուղիղ միանալու հնարավորություն էր ընձեռել Լոռու, Արարատի, Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի և Արմավիրի մարզերում գտնվող իր բաժանորդներին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և ՀՀ ՏԿԱԻՆ կողմից իրականացվող համատեղ ծրագրի շրջանակներում հատուկ տեղադրված սարքավորումը, օգտագործելով բջջային կայանից ստացվող՝ 911 և 112 անվճար հեռախոսահամարներին զանգահարող բաժանորդի կոորդինատները, զանգը վերահասցեավորում է դեպի համապատասխան մարզի՝ արտակարգ իրավիճակների ճգնաժամային կառավարման կենտրոն: Նորարարության նպատակը մարզերում գրանցված արտակարգ իրավիճակներին արձագանքելու ժամանակը կրճատելն է:

«ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ՝ մենք իրականացրել ենք 911/112 արագ արձագանքման հեռախոսահամարները Հայաստանի մարզերում տեղայնացնելու ծրագրի հերթական փուլը: Ներկայում Հայաստանի ինը մարզերի բնակիչները, արագ արձագանքման հեռախոսահամարներին զանգահարելիս, Երևանում գտնվող Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի փոխարեն՝ կմիանան արտակարգ իրավիճակների ճգնաժամային կառավարման մարզային կենտրոններին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի տեխնիկական հնարավորությունների շնորհիվ ներդրված համակարգն ուղղված է կրճատելու արտակարգ իրավիճակների արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ ժամանակը»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու կապ ունես:

Համեցե՛ք ՎիվաՍել-ՄՏՍ ցանց՝ Ձեր հեռախոսահամարով:

Об Авторе

ПЯТНИЦА

Независимая еженедельная газета

Похожие материалы

Оставить отзыв

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *