Ամպային Հեքըթոն [ՅԱՆ] 2015-ը և Seedstars Երևանը համախմբել են բազմաթիվ ծրագրավորողների և ստարտափների

Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը Մայքրոսոֆթ ԱրԷյ-ի և Seedstars World ընկերության հետ համատեղ մայիսի 28-ին Վահագնի թաղամասի Արարատ Վալլի քաղաքամերձ ակումբում կազմակերպել են հետաքրքիր մրցույթային օր՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների և ստարտափների համար։

«Ամպային տեխնոլոգիաները մեծ հետաքրքրություն են առաջացրել մասնակիցների շրջանում: Արդյունքում՝ նրանք մշակել են բազմաթիվ ծրագրեր, որոնք կարող են մրցունակ լինել միջազգային շուկայում», — նշել է Արտաշես Վարդանյանը՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրենը։ Հեքըթոն[ՅԱՆ]-ի ընթացքում կազմակերպվել է ամպային տեխնոլոգիաների և ծրագրավորման վերաբերյալ դասընթաց, որից ստացած գիտելիքները մասնակից թիմերը կիրառել են լուծումներ մշակելիս։ Շուրջ վեց ժամ աշխատելով՝ մասնակիցները ժյուրիի դատին են ներկայացրել իրենց արտադրանքի նախատիպը։ Առաջին տեղը զբաղեցրած Հակադրոմ թիմն արժանացել է 650,000 ՀՀ դրամ մրցանակի։ Երկրորդ տեղի համար սահմանված 350,000 ՀՀ դրամ մրցանակը վաստակել է PaxIT թիմը։ Զբաղեցնելով երրորդ հորիզանականը՝ արժեքավոր մրցանակի է արժանացաել նաև dHunt թիմը։ Միջոցառման հովանավոր Թի-Էս-Դի ընկերությունը սահմանել էր հատուկ մրցանակ՝ 1,500 ԱՄՆ դոլար, որը վաստակել է Մակրոսոֆթ թիմը։
Միջոցառման երկրորդ մասը նշանավորվել է Seedstars միջազգային մրցույթի երևանյան փուլով, որը նախատեսված էր կայացած ստարտափների համար։ «Seedstars World-ը մի հարթակ է, որը կապ է ստեղծում ներդրողների և նորաստեղծ ստարտափերի միջև՝ գրավելով Սիլիկոնե հովտի և Արևմտյան Եվրոպայի խոշոր ներդրողների ուշադրությունը։ Մեկ տարվա մեր փորձառությունը ցույց է տվել, որ զարգացող երկրներում առավելագույն արդյունքի կարելի է հասնել մասնագետներին խրախուսելով և ձեռնարկատիրության մեջ ներդրումներ կատարելով»,- նշել է Ալիզ Դե Տունակը՝ Seedstars World-ի գործադիր տնօրենը։ Միջոցառման ընթացքում, հայցադիմումով ներկայացած 35 ստարտափից ընտրված 12-ն իրենց արտադրանքը ներկայացրել են միջազգային և տեղական մասնագետներից կազմված ժյուրիի անդամներին։ 2016 թ․ին Շվեցարիայում կայանալիք Seedstars World-ին Հայաստանը կներկայացնի Eye Care Plus ստարտափը։
Հեքըթոն[ՅԱՆ]-ին մշտապես աջակցել են տեղական ընկերությունները։ Այս տարի միջոցառմանն աջակցել են ՎիվաՍել-ՄՏՍ, Հովնանյան Ինտերնեյշընլ, Սիքստ և Թի-Էս-Դի ընկերությունները: Միջոցառման մասնակիցներն օգտվել են Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի առաջարկած բարձրակարգ ծառայություններից: Պատահական չէ, որ «Hackathon[Yan]» մրցույթի անցկացման վայր էր ընտրվել «Վահագնի» բնակելի թաղամասը: Թաղամասի բնակիչներն օգտվում են «ՔԱՌՅԱԿ» սակագնային պլանից, որով ՎիվաՍել-ՄՏՍ-ն, առաջին անգամ Հայաստանում, ներկայացրել է օպտիկամանրաթելային տեխնոլոգիաներով մատուցվող՝ IP հեռուստատեսության, ինտերնետ կապի, ֆիքսված և բջջային հեռախոսակապի ծառայությունների համալիր լուծում: «Վահագնի» բնակելի թաղամասը միացած է 1 Գբիթ/վրկ արագությամբ ինտերնետ հասանելիություն ապահովող հիմնական (մագիստրալ) ինտերնետ ցանցին:

Об Авторе

ПЯТНИЦА

Независимая еженедельная газета

Похожие материалы

Оставить отзыв

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *