Փոխանցումներ՝ առանց 1% միջնորդավճարի. ՄոբիԴրամը համագործակցում է «Skrill» վճարային համակարգի հետ

ՄոբիԴրամը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի դուստր ընկերությունը, շարունակում է հարմարավետ լուծումներ ներկայացնել իր հաճախորդներին. «Skrill» վճարային համակարգի հետ համագործակցության արդյունքում, մինչև ս.թ. ապրիլի 30-ը տրվում է բացառիկ՝ առանց միջնորդավճարի դրամական փոխանցումներ կատարելու հնարավորություն: Գանձվում է միայն արտարժույթի փոխարկման վճարը:
Հաճախորդներին նոր գործիքներ առաջարկելու ՄոբիԴրամի մոտեցումը նպատակ ունի նպաստել սպասարկման ոլորտի բարելավմանը և կրճատել ժամանակի անհարկի կորուստը: Միջազգային ճանաչում և Եվրամիության տարածքում գործունեության ծավալման արտոնություն ունեցող «Skrill» վճարային համակարգի հաճախորդները կարող են մատչելի և ապահով դրամական փոխանցումներ կատարել աշխարհի 200 երկրից:
ՄոբիԴրամի հաշվին փոխանցում կատարելու համար՝ գործարքն իրականացնողին անհրաժեշտ է իմանալ ստացողի բջջային հեռախոսի համարը և անունը: Փոխանցված գումարի մասին կողմերը կծանուցվեն գործարքից անմիջապես հետո՝ կարճ հաղորդագրությամբ: Ի դեպ, եթե ստացողը ՄոբիԴրամի հաճախորդ չէ, գործարքն ավարտին հասցնելու համար պետք է գրանցվի համակարգում: Գումարը կարող է կանխիկացվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում տեղակայված՝ ՄոբիԴրամի մասնաճյուղերից մեկում:
ՄոբիԴրամի ծառայությունների ցանկն անընդմեջ ընդլայնվում է:
«ՄոբիԴրամ» ՓԲԸ-ն Հայաստանի առաջատար բջջային օպերատոր «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի դուստր ձեռնակությունն է: Այն հիմնադրվել է 2011 թվականի օգոստոսին և իր հաճախորդներին տրամադրում է հարմարավետ վճարումների հնարավորություններ՝ օնլայն և օֆլայն հարթակներում: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mobidram.am:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

* * *
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Об Авторе

ПЯТНИЦА

Независимая еженедельная газета

Похожие материалы

Оставить отзыв

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *