ՎիվաՍել-ՄՏՍ-ն ապահովել է 82% աճ` բաժանորդային սարքավորումների և աքսեսուարների վաճառքի ոլորտում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2015թ.-ին դարձյալ ապահովել է գործունեության բարձր ցուցանիշ առանցքային բոլոր ոլորտներում` ներառյալ բաժանորդային սարքավորումների և աքսեսուարների վաճառքը, ինչը կազմել է 1,969 մլրդ դրամ՝ 2014թ. համեմատությամբ (1,081 մլրդ դրամ) արձանագրելով 82% աճ:
Ամբողջ աշխարհում, հեռահաղորդակցության օպերատորների համար բաժանորդային սարքավորումների և աքսեսուարների վաճառքը դարձել է եկամտի կարևոր աղբյուր, hետևաբար նաև՝ մրցակցության ևս մեկ ուղղություն: Ունենալով ընտրության լայն հնարավորություն՝ բաժանորդները նախընտրում են ձեռք բերել մատչելի, միևնույն ժամանակ՝ բարձրորակ և բազմագործառույթ բջջային հեռախոսներ: Բջջային սարքը ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնից կամ ընկերության առցանց խանութից գնելու որոշմանը նպաստող գործոններից են նաև սարքի հետ տրամադրվող երաշխիքը և վճարման հարմարավետ պայմանները: ՎիվաՍել-ՄՏՍ-ի մրցակցային կարևոր մյուս առավելություններից է նաև Հայաստանի ամբողջ տարածքում գործող ամենաընդարձակ բջջային ծածկույթը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում հաճախորդները հնարավորություն ունեն ընտրություն կատարելու բջջային հեռախոսների, մոդեմների, երթուղիչների, պլանշետային համակարգիչների և աքսեսուրաների լայն տեսականուց, ինչպես նաև բաժանորդագրվելու սակագնային այնպիսի պլանների, որոնք գնված սարքի հետ մատչելի ամսավճարի դիմաց տրամադրում են անսահմանափակ ինտերնետ հասանելիություն, ինչպես նաև՝ առաջարկում ամսավճարի և ապառիկ տարբերակով վճարման հարմարավետ պայմաններ:
Որպես Հայաստանում 4G ցանցում ծառայություններ մատուցող միակ ընկերություն, ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատուկ ուշադրություն է դարձնում իր սպասարկման կենտրոններում համապատասխան սակագնային պլանների հետ մատչելի գնով և 4G ցանցի հետ համատեղելի բջջային հեռախոսների, պլանշետային համակարգիչների և երթուղիչների ապահովմանը: Այն բաժանորդները, ովքեր ունեն 4G ցանցի հետ համատեղելի սարքեր, սակայն չունեն համապատասխան USIM քարտեր, կարող են հին SIM քարտերն անվճար փոխարինել՝ այցելելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման որևէ կենտրոն:
Ավելին, 2015թ.-ի դեկտեմբերի երկրորդ կեսից մի շարք ինտերնետային սակագնային պլանների, այդ թվում՝ «ՄՏՍ կոնեկտ», «Office-Zone» և «ՄՏՍ պլանշետ» սակագնային պլանների թե՛ ընթացիկ և թե՛ նոր բաժանորդները, ստանում են գերարագ ինտերնետի ավելի մեծ փաթեթ և ներբեռնման ավելի բարձր արագությամբ ինտերնետ՝ գերարագ փաթեթը սպառելուց հետո:
«Ոլորտում արձանագրված աճը պայմանավորված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ձգտումով. բաժանորդներին տրամադրել Հայաստանում ամենաընդարձակ ծածկույթ ունեցող իր 3G ցանցի և երկրում կոմերցիոն միակ 4G ցանցի առավելություններից օգտվելու լավագույն պայմաններ՝ առաջարկելով ինտերնետից օգտվելու բարձր արագություն ապահովող բջջային սարքերի լայն տեսականի: ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում առաջարկվող բջջային սարքերը հնարավորություն ունեն ապահովելու հաղորդակցման, բիզնեսի կամ ժամանցի նպատակով ինտերնետ մուտք գործելու առավել բարձր արագություն՝ պայմանավորված ընկերության բջջային ցանցի բարձր թողունակությամբ: Մեր մրցակցային առավելություններից են նաև մատչելի գինը, վճարման պարզ և հարմարավետ տարբերակները, ինչպես նաև բաժանորդի կարիքներին հարմարեցված սակագնային պլանների առկայությունը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ…Դու գիտես, որ կարող ես:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
* * *
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Об Авторе

ПЯТНИЦА

Независимая еженедельная газета

Похожие материалы

Оставить отзыв

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *