ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման նոր կենտրոն է բացվել Նոր Նորքում` Գայի պողոտա 10/6 հասցեում

Ռալֆ Յիրիկյանը iPhone X նվիրեց սմարթֆոնը գնել ցանկացող «Viva» սակագնային պլանի բաժանորդին

6ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման նոր կենտրոն է բացվել Նոր Նորք վարչական շրջանում՝ Գայի պողոտա 10/6 հասցեում (Գայի արձանից դեպի ձախ): Նորաբաց սպասարկման կենտրոնը գործելու է շաբաթվա բոլոր օրերին: Երկուշաբթիից ուրբաթ այն գործելու է 09:00 — 21:00, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ 09:00 — 18:00:
Նորաբաց սպասարկման կենտրոնը հեռահաղորդակցության առաջատար օպերատորին թույլ կտա առավել մոտ լինել Նոր Նորքում բնակվող ու աշխատող իր բաժանորդներին: Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնների ընդհանուր թիվը կազմում է 79:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է նոր հնարավորություններ ստեղծել իր բաժանորդների համար: Բաժանորդի կողմից վճարումները, ծառայությունների ակտիվացումն ու դրանց կառավարումը, խորհրդատվությունն առցանց կամ զանգերի միջոցով կատարելու զանազան նոր հնարավորություններն ամենևին չեն նվազեցնում սպասարկման կենտրոնների ցանցն առավել ընդարձակելու կարևորությունը. մենք կարևորում ենք բաժանորդի հետ դեմ առ դեմ շփումն ու նրանց կարիքներին արձագանքելը, ինչպես նաև ամենամատչելի ու նորարարական տարբեր բջջային սարքերը նրանց հասանելի դարձնելը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար բաժանորդի գոհունակությունը ամենակարևորն է», — ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ամանորին ընդառաջ, ինչպես այս նորաբաց սպասարկման կենտրոնում, այնպես էլ մյուս կենտրոններում, առաջարկվում է բջջային սարքերի լայն տեսականի՝ տոնական զեղչերով: Գնային տարբեր սահմաններում առաջարկվող նորարարական սարքերը լավագույն տարբերակն են նրանց համար, ովքեր պատրաստվում են ամանորյա նվեր մատուցել իրենց սիրելիներին: Բացի այդ՝ «Viva» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդները (բացառությամբ «Viva 1500» կանխավճարային սակագնային պլանի բաժանորդների) կարող են իրենց սակագնային պլանով տրամադրվող ներցանցային րոպեները դարձնել մեգաբայթեր: Առաջարկը գործում է մինչև 2018թ. հունվարի 13-ը:

Об Авторе

ПЯТНИЦА

Независимая еженедельная газета

Похожие материалы

Оставить отзыв

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *