ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) կայուն ջրամատակարարում են ապահովել Ծովագյուղ համայնքում

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել են գյուղական համայնքներում ջրամատակարարման բարելավմանն ուղղված` համատեղ իրականացված հերթական ծրագրի արդյունքները: Նախագծի շրջանակում Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում կառուցվել է համայնքը սնուցող մայր ջրատար և ջրամատակարարման ներքին ցանցի ջրագիծ՝ ընդհանուր 4 կմ երկարությամբ:
Ջրագծի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Ծովագյուղ համայնքի գյուղապետ Վահրամ Գևորգյանը, համայնքի բնակիչներ:
«Գիտակցելով մարզերի և մայրաքաղաքի համաչափ զարգացման անհրաժեշտությունը և կարևորությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ մի շարք նախագծեր է իրականացնում երկրի ամենախոցելի համայնքներում: Ծրագրերն իրականացնելիս մենք շեշտը դնում ենք կենսական նշանակության ենթակառուցվածքների ստեղծման, ինչպես նաև արդեն գոյություն ունեցողների կատարելագործման վրա: Ծովագյուղ համայնքի գրեթե կեսը երկար տարիներ զրկված էր կայուն ջրամատակարարումից, սակայն այդ անարդարությունն արդեն շտկված է, և այժմ մի քանի հասարակական հաստատություններ և 250 ընտանիք ևս ապահովված կլինեն խմելու ջրով»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:\
Գյուղում առկա ջրամատակարարման համակարգը բաժանված է 2 մասի: Բնակչիների գրեթե կեսն ապահովված է 12-ժամյա ջրամատակարարմամբ, մինչդեռ մյուս կեսն հնարավորություն ուներ օգտվել ջրամատակարարումից օրական ընդամենը 2-3 ժամ:
Համայնքում իրականացվող նախագիծը ներառում է ջրագծի վերակառուցում` միտված ջրամատակարաման համար նախատեսված ջրի պաշարի ավելացմանը, և ջրաչափերի տեղադրում, ինչը կնպաստի բնակիչների կողմից ջրի խնայողաբար օգտագործմանը և տնտեսմանը: Այս ամենն իր հերթին կօգնի ջուրն ավելի արդյունվետ օգտագործել և ավելի մեծ թվով շահառուների՝ կայուն ջրամատակարարմամբ ապահովել:
Աշխատանքների մի մասը՝ 4 կմ երկարությամբ ջրագծի անցկացումն, արդեն իրականացված է: Արդյունքում` գյուղի մանկապարտեզը, դպրոցն, ամբուլատորիան, գյուղապետարանը և գրեթե 250 տուն ապահովվել են 10-ժամյա ջրամատակարարմամբ: Ջրաչափերը տեղադրելուց հետո, ինչը կիրականացվի մյուս տարվա սկզբին` համայնքի միջոցներով, Ծովագյուղի բնակիչների մի մասը կունենա 24-ժամյա, իսկ մյուս մասը՝ 12-ժամյա ջրամատակարարում:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից համատեղ իրականացվող` ջրամատակարարման բարելավման նախագծի շրջանակում 2015 թվականին կայուն ջրամատակարարմամբ է ապահովվել նաև Լուռու մարզի Չկալով գյուղը: Աշխատանքներ են ընթանում Հայաստանի տարբեր մարզերի ևս չորս համայնքում:

Об Авторе

ПЯТНИЦА

Независимая еженедельная газета

Похожие материалы

Оставить отзыв

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *