ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Հայաստանի պատանեկան նվաճումները» խրախուսում են աշակերտական հասարակական կազմակերպություններին

IMG_8778«Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն Հայաստանի Հանրապետության խոցելի համայնքների դպրոցների աշակերտների համար» դասընթացի շրջանակում, դրամաշնորհ է ստացել աշակերտական 12 հասարակական կազմակերպություն:
Ծրագրի արդյունքում աշակերտները տնտեսագիտական և ֆինանսական կայուն գիտելիքներ են ստացել և գործարար ընկերություններ հիմնելու միջոցով՝ դրանք կիրառել են գործնականում: Գործարարության հիմունքներն ուսումնասիրելիս աշակերտները միաժամանակ ծանոթացել են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) հիմունքներին և համապատասխան ռազմավարություն են մշակել աշակերտական գործարար ընկերությունների համար:
«Հայաստանի պատանեկան նվաճումները» հասարակական կազմակերպություններից առաջինն է՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության վերաբերյալ գիտելիքները հանրակրթության ոլորտ ներմուծելու գործում: Հայաստանի գործարար ոլորտում ԿՍՊ-ն համեմատաբար նոր մշակույթ է: Գաղափարն ուսումնասիրելիս աշակերտների համար ուսանելի օրինակ է դարձել Հայաստանում ԿՍՊ ոլորտի առաջամարտիկ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գործունեությունը:
Երիտասարդ սերնդի դաստիարակության համար այս անչափ կարևոր և արդիական ծրագիրն իրականացնելու նպատակով, դեռևս 2011թ. «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության միջև հուշագիր է կնքվել. ընկերության մասնագետները ներգրավվել են որպես ծրագրային խորհրդատուներ:
«Անչափ կարևոր է կյանքից քաղել օգտակարը: Ողջունելի է այստեղ հավաքված պատանիների ակտիվությունն՝ այդ հարցում: Հաջողության հասնելու համար եղեք համարձակ, երբեք մի անտեսեք որևէ մեկի հաջողված փորձը: Այն կարող է լրացնել բազային գիտելիքները՝ ձեզ դարձնելով առավել հեռատես, մրցունակ և հաջողակ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է գնահատել և խրախուսել գիտելիքով զինվելու, առավել հմտանալու՝ երիտասարդների ձգտումը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հանրապետության բոլոր մարզերից մրցույթին մասնակցել են ավելի քան 150 դպրոցի աշակերտական հասարակական կազմակերպություններ: Ստացված դրամաշնորհային գումարներն ԱՀԿ-ներն ուղղելու են հանրային և համայնքային տարաբնույթ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:
Ծրագրի նպատակը սեփական ուժերի և վաղվա օրվա հանդեպ խոցելի համայնքների երիտասարդների շրջանում հավատ սերմանելն է:
Ծրագիրը ֆինանսավորվում է «JHM» բարեգործական հիմնադրամի և «HSBC» բանկի կողմից: Միջոցառումը կազմակերպվել է «Փողի համաշխարհային շաբաթվա» (Global Money Week) շրջանակում:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:

Об Авторе

ПЯТНИЦА

Независимая еженедельная газета

Похожие материалы

Оставить отзыв

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *