ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է արևային էներգիայով սնվող հիմնական կայաններ

IMG_6186Ամանորի նախօրեին ընկերությունը գործարկել է բջջային կապի հիմնական երկու կայան՝ Երևան-Գյումրի ռազմավարական ավտոճանապարհի 12 կմ՝ Մաստարա-Մարալիկ հատվածում: Այս երկու կայանները նմանատիպ այլ կայաններից տարբերվում են նրանով, որ էլեկտրասնուցում են ստանում արևային մարտկոցներից: Նոսր բնակեցված այս տեղանքում տարիներ ի վեր բջջային հուսալի հեռախոսակապի բացակայությունը պայմանավորված է եղել էլեկտրասնուցման բացակայությամբ:
Արևային էներգիայից սնուցում ստացող հիմնական կայանները հնարավորություն են ընձեռում շեշտակիորեն նվազեցնել էլեկտրաապահովման բաշխիչ ցանցից ստացվող էներգիայի սպառումը՝ միևնույն ժամանակ թույլ տալով նվազեցնել ընկերության՝ ենթակառուցվածքի պահպանմանն ուղղված ծախսերը: Նոսր բնակեցված տարածքներն ու ռազմավարական ճանապարհները հուսալի 2G/3G ծածկույթով ապահովելու՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռազմավարությունը պայմանավորված չէ ընկերության ծախսերի նվազեցմամբ եւ ներդրումների վերադարձելիությունն ապահովելու բիզնես-սկզբունքով: Ընկերության գործունեությունը միտված է տեխնոլոգիական անջրպետի վերացմանը՝ քաղաքների և գյուղական համայնքների միջև: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից այլընտրանքային էներգիայի օգտագործումը բնական ռեսուրսների կառավարման ոլորտում ընկերության պատասխանատու մոտեցման ցայտուն օրինակ է:
2015 թ-ի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակել է բջջային ցանցի ընդլայնման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, այս տարվա ընթացքում ընկերությունը կառուցել է 80 նոր 2G/3G բջջային հիմնական կայան: Նոր կայանների գործարկումը թույլ է տալիս ավելացնել ցանցի թողունակությունը, բարելավել ինտերնետ հասանելիության ծառայությունների որակն ու արագությունը, ինպես նաև բարձրացնել ձայնային ծառայությունների որակը: Ընդհանուր առմամբ՝ բջջային ծածկույթի անգերազանցելի առաջատար ՎիվաՍել-ՄՏՍ-ի 2370 բջջային հիմնական կայանները (2G-1185, 3G-1185,) ապահովում են 2G եւ 3G ցանցերի հասանելիություն Հայաստանի Հանրապետության 99.8% եւ 98.8 % բնակչության համար համապատասխանաբար:
«Որպես կոմերցիոն ձեռնարկություն՝ մենք ձգտում ենք խթանել վերականգնվող էներգիայի օգտագործումը արտադրության շղթայում: Իրականացվող միջոցառումներն ունեն երկակի արդյունք. նպաստում են գործառնական ծախսերի նվազմանը՝ միաժամանակ ապահովելով էլեկտրաէներգիայի զգալի խնայողություն: Այլընտրանքային էներգիայի օգտագործումը ոչ միայն ստեղծում է մրցակցային առավելություն, այլև հնարավորություն ընձեռում նպաստել արդի բնապահպանական խնդիրների լուծմանը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
2015 թ-ին, 4-րդ սերնդի LTE տեխնոլոգիան հասանելի է դարձել նաև հանգստավայր Ջերմուկում, որտեղ վերջերս, տարեմուտին անդառաջ, տեղադրվել է LTE բջջային հիմնական կայաններ: Վահարշապատ և Արմավիր քաղաքներում արդեն իսկ գործող 4-րդ սերնդի LTE ցանցը համալրվել է մեկական LTE բջջային հիմնական կայաններով: Ներկա դրությամբ, Հայաստանում գործող միակ LTE ցանցը ներառում է Երևանը, Գյումրին, Վանաձորը, Դիլիջանը, Ծաղկաձորը, Արմավիրը, Վաղարշապատն ու Ջերմուկը: Հիմնական բջջայի կայանների թիվը կազմում է 255՝ ապահովելով ցանցի հասանելիություն Հայաստանի հանրապետության 46.6% բնակչության համար:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
* * *
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Об Авторе

ПЯТНИЦА

Независимая еженедельная газета

Похожие материалы

Оставить отзыв

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *