Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Բարձրունի համայնքն ապահովվել է արտաքին լուսավորությամբ

IMG_3211Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Այլընտրանքային էներգիա» համատեղ ծրագրի շրջանակում ամփոփել են հերթական նախագծի արդյունքները: Հատկապես կարևորելով սահմանամերձ համայնքների դերն ու նշանակությունը՝ այս անգամ լուծում է ստացել Վայոց Ձորի մարզի Բարձրունի գյուղի կարևորագույն խնդիրներից մեկը. գյուղի կենտրոնական փողոցում տեղակայվել է արտաքին լուսավորության՝ 41 կետից բաղկացած լուսադիոդային (LED) համակարգ: Այն լուսավորում է 1250 մ տարածություն:
Համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Բարձրունի համայնքի ղեկավար Գագիկ Գևորգյանը, համայնքի բնակիչներ:
«Լուսավորված փողոց ունենալը քաղաքի մենաշնորհը չէ: Գյուղական համայնքներում այս ենթակառուցվածքի զարգացումը կարևոր և պարտադիր պայման է՝ էներգետիկ համակարգ ունեցող որևէ երկրի համար: Դա քաղաքակիրթ ապրելակերպի ցուցիչներից մեկն է: Իսկ սահմանամերձ համայնքներում՝ նաև անվտանգության երաշխիք է: Այսօրինակ ծրագրերով ձգտում ենք լինել հեռավոր մարզերում բնակվող մեր հայրենակիցների կողքին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
IMG_3173Մոտ 450 բնակիչ ունեցող Բարձրունիի լուսավորությունը հատկապես կարևոր է անվտանգության նկատառումներով. համայնքը, որի պետական սահմանի 23 կմ երկարությամբ հատվածն ընդամենը 3 կմ է հեռու հայ-ադրբեջանական սահմանից, չի ունեցել արտաքին լուսավորություն ավելի քան 20 տարի:
Բնապահպանական և էներգաարդյունավետ LED լուսավորությունը 80%-ով կնվազեցնի էներգիայի ծախսը: Ամռանը փողոցը լուսավորված կլինի 22:00-ից մինչև 01:00-ը, իսկ ձմռանը՝ 18:30-ից մինչև 00:00-ը: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր: LED լամպերն արդյունավետ են, դիմացկուն և կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել, քան սովորական էլեկտրական լամպերը:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը չափազանց կարևոր են համարում բնության պահպանության գործում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը՝ ի նպաստ շրջակա միջավայրի պահպանության, էներգախնայողության բարձրացման և համայնքային զարգացման:

IMG_3232«Այլընտրանքային էներգիա» ծրագրի մասին

Ծրագրի նպատակը այլընտրանքային էներգիայի աղբյուրների՝ արեգակնային ջեռուցման և փողոցների լուսավորություն LED համակարգերի կիրառմամբ շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելելն է: Այս տարի ծրագիրն իրականացվում է Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում: Քանի որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

Об Авторе

ПЯТНИЦА

Независимая еженедельная газета

Похожие материалы

Оставить отзыв

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *