Ստեղծագործարան` Գետաշենի երեխաների համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի մանուկներ հիմնադրամի համագործակցության արդյունքում Գետաշենի դպրոցում բացվել է ստեղծագործարան

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) համագործակցության արդյունքում բացվել է թվով յոթերորդ ստեղծագործարանը: Նորարական տեխնոլոգիաներով՝ էլեկտրոնային գրատախտակով (smart board), ժամանակակից համակարգիչներով և շարժական հատուկ կահույքով հագեցած դասասենյակում սովորելու են Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները:
COAF-ը ձգտում է նորարար տեխնոլոգիաների միջոցով դպրոցներում խթանել ստեղծագործ մտածելակերպը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը, հավատարիմ մնալով իր կորպորատիվ սոցիալական պատասխանության քաղաքականությանը, ֆինանսական աջակցություն է ցուցաբերել՝ տեխնոլոգիական զարգացման վերջին միտումները երեխաներին հասանելի դարձնելու համար:
Հիշեցնենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համագործակցության արդյունքում, ծրագրի շահառու են դարձել նաև Արմավիրի մարզի Սարդարապատ, Հացիկ և Վանանդ, Արագածոտնի մարզի Արտենի, Լոռու մարզի Թումանյան և Դսեղ համայնքների երեխաները: Բազմաֆունկցիոնալ այս դասասենյակներում նույնիսկ միջավայրն է նպաստում ստեղծագործ մտածելակերպի դրսևորմանը: Այդ միջավայրը ձևավորվում է համակարգչի կիրառմամբ առօրյա հանձնարարությունների կատարման, տեխնոլոգիայի կիրառմամբ դասի, քննարկման, դասախոսության, ընթերցանության և խաղի միջոցով։
IMG_4685«Երեխայի զարգացումը ձևավորվում է ընտանիքում և շարունակվում դպրոցում: Այս երկու միջավայրերը պետք է լինեն այնքան նպաստավոր ու հաճելի, որպեսզի երեխայի միտքն առողջ զարգանա: Գեղեցիկ միջավայրը ստիպում է գեղեցիկ մտածել: Եթե արագ տեմպերով զարգացող աշխարհում առաջնորդվենք միայն տեխնոլոգիաների մրցավազքով՝ կկորցնենք ստեղծագործելու կարևոր ունակությունը: Չթերագնահատելով այդ երկուսի դերը՝ մենք խրախուսում ենք ստեղծագործ մոտեցումը նաև նորարար տեխնոլոգիաների միջոցով», — նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը կարևորում է ուսումնական հաստատություններում անհրաժեշտ և տրամադրող կրթական միջավայրի ապահովումը: «Արդյունավետ այս համագործակցության արդյունքում COAF-ը և ՎիվաՍել-ՄՏՍ-ը յոթ ստեղծագործարան են բացել Հայաստանի տարբեր մարզերում: Կրթությունը կարևոր հիմք է երեխաների կյանքի բարօրության, ինչպես նաև որպես անհատականություն՝ նրանց ձևավորման և հետագա գործունեության համար: Տվյալ լսարանը միավորելու է տեխնոլոգիաներն ուսուցման գործընթացում կիրառել ցանկացող աշակերտներին և ուսուցիչներին՝ դասապրոցեսը դարձնելով ավելի արդյունավետ, տպավորիչ և հետաքրքիր», — ասել է Անուշ Եդիգարյանը:
Գետաշենի դպրոցը կառուցվել է 98 տարի առաջ՝ գյուղական դպրոցի մոդելով, ընդամենը մեկ դասարանով: Այժմ այստեղ սովորում է 270 աշակերտ: Դպրոցի նպատակներից մեկն էլ երեխաների մոտ գյուղական կյանքի և հողագործության հանդեպ սեր սերմանելն է:
Ստեղծագործարանի զարգացման ծրագրին զուգահեռ, Հայաստանի մանուկներ հիմնադրամը Գետաշենի միջնակարգ դպրոցում սկսել է իրականացնել նաև «Առողջ սնունդ» և «Աֆլատուն» ծրագրերը, հիմնադրել է թատրոն, խրախուսում է առողջ ապրելակերպը: Դպրոցն ամբողջությամբ հիմնանորոգվում է, ստեղծվել է ատամների մաքրման կետ և կահավորվել է ճաշարանը: Նոր ուսումնական տարում ամեն օր տաք և առողջ սնունդ է մատուցվելու դպրոցի երեխաներին՝ նոր բարեկարգված միջավայրում: Հիմնադրվել է ագրոքոլեջ, որտեղ նպատակաուղղված ուսուցում է տարվելու՝ նորարար տեխնոլոգիաների կիրառմամբ հողի մշակման և առատ բերք ստանալու ուղղությամբ:

Հայաստանի մանուկներ հիմնադրամի մասին
Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիր, Արագածոտն և Լոռու մարզերի գյուղական համայնքների բնակիչները: Զարգացման համալիր միջամտություններ են իրականացվել ութ և ընտրովի ծրագրեր վերոնշյալ մարզերի այլ համայնքներում: Առավել մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել am.coafkids.org և www.coafkids.org:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասին
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
* * *
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com.

Об Авторе

ПЯТНИЦА

Независимая еженедельная газета

Похожие материалы

Оставить отзыв

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *