Շիրակի մարզում բնակարանամուտ է նշել 3 ընտանիք

IMG_7372ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» հաջողված համագործակցությունը շարունակվում է
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագիրը գործում է հինգերորդ տարին: Այդ ընթացքում Հայաստանի տասը մարզում 135 ընտանիք արմատապես փոխել է իր կյանքի որակը և այժմ բնակվում է բարեկարգ պայմաններում:
Համագործակցող կողմերի ղեկավարներն ու աշխատակիցներն այցելել են Շիրակի մարզի Նահապետավան գյուղում բնակվող Թորոսյաններին՝ երիտասարդ ընտանիքի հետ կիսելու նրանց ուրախությունը: Ծրագրի շնորհիվ Թորոսյանները ստեղծել են իրենց երազանքների տունը՝ հիմնովին վերանորոգելով այն:
«Տարիների երազանք է եղել հարմարավետ տուն ունենալը, սակայն հույսը շատ փոքր էր, որ երազանքը երբևէ իրականություն կդառնա: Իմ խորին երախտագիտությունն եմ ուզում հայտնել ընտանիքիս ապագան այսքան լուսավոր, բարեկարգ ու ապահով դարձնելու համար»,- ասել է ընտանիքի հայրը՝ Ռուդիկը:
Շիրակի մարզի տարբեր համայնքներում՝ Գյումրի քաղաքում, Նահապետավան և Սարալանջ գյուղերում, այս տարվա
ծրագրով աջակցություն է ստացել 3 ընտանիք:
IMG_7354«Յուրաքանչյուրը կարող է օգտակար լինել ինչ-որ հարցում: Կարևորը՝ հնարավորությունների սահմանը ճիշտ գնահատելն է և համախմբվելը: Մեր ճանապարհն ու միասին արձանագրած արդյունքը դա են վկայում: Այս ծրագրի համար եղել է ոչ միայն նյութական, այլև տարբեր ընտանիքներից և աշխատավայրերից կամավորագրված մարդկանց ֆիզիկական աջակցություն: ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» կարող էին ծրագրեր իրականացնել առանձնաբար: Միավորվելը, սակայն, արդյունավետ է և՛ հաջողված համագործակցության օրինակի, և՛ առավելագույն թվով մարդկանց օգնելու առումով: Այս համագործակցությունն արժեքավոր է: Իսկ ամենամեծ երջանկությունը մեր հայրենակիցներին առանց հոգսերի տեսնելն է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Մեր աշխատանքում ամենաբերրի ժամանակն աշունն է, երբ շինարարական տարվա ավարտին կարողանում ենք կիսել ոչ միայն ընտանիքի հոգսը, այլև ուրախությունը: Ամեն անգամ, նոր ընտանիքի բնակարանամուտի մասնակիցը լինելով, ավելի ու ավելի եմ համոզվում, որ միասին կարող ենք շատ բան փոխել ոչ միայն կոնկրետ ընտանիքների համար, այլև համայնքի ու հայրենիքի»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Ընթացիկ տարում ՎիվաՍել-ՄՏՍ-ը մոտ 105 մլն. դրամի ներդրում է կատարել բնակարանաշինության ծրագրի համար: Իսկ հինգ տարվա ընթացքում այդ գումարի չափը գերազանցել է 333 մլն դրամը:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
* * *
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է 500-ից ավելի ընտանիքների:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել fcarmenia@fcharmenia.org էլ հասցեին:

Об Авторе

ПЯТНИЦА

Независимая еженедельная газета

Похожие материалы

Оставить отзыв

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *