Նոր տունը որպես Ամանորի նվեր. 40 ընտանիքի իրական դարձած երազանք

IMG_634840 ընտանիքի համար այս Ամանորը նոր երանգ կունենա ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության շնորհիվ: 2015 թվականը շրջադարձային էր 219 մարդու կյանքում. այդ 40 ընտանիքներն ավարտել են իրենց կիսակառույց տների շինարարությունը և/կամ վերանորոգել են տանիքը և Ամանորը կդիմավորեն հարմարավետ պայմաններում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը այցելեցին Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում բնակվող Հայրապետյանների նորակառույց բնակարան, ուր դեռ մի քանի ամիս առաջ կազմակերպությունների ղեկավարները կամավորների հետ միասին կատարում էին հատակի բետոնացման աշխատանքներ:
«Այլ զգացմունքներով ու անհամբերությամբ ենք սպասում այս Նոր Տարվան ես ու ողջ ընտանիքս: Ինքս, կարծես, մանուկ եմ դարձել ու անհամբեր սպասում եմ Ամանորին, քանի որ նոր հույսեր են արթնացել ու նոր հնարավորություններ՝ նոր տան հետ: Ասել, թե շնորհակալ եմ, կնշանակի ոչինչ չասել: Երախտապարտ եմ, որ օգնեցիք տուն ունենալ»,-ասել է ընտանիքի հայրը՝ Վաչագանը:
«Նոր տարվա նախաշեմին այցելել ենք Փոքր Վեդի գյուղ՝ ամփոփելու բնակարանաշինության ծրագրի 2015թ.-ի արդյունքները և մասնակցելու Հայրապետյանների տան բնակարանամուտին, որոնց օգնել ենք կառուցել սեփական տունը: Այս ընտանիքի և բնակարանաշինության ծրագրում ընդգրկված ևս 40 ընտանիքների՝ ընդհանուր առմամբ 219 մարդու համար, Նոր տարին իրապես կյանքի նոր փուլ է խորհրդանշում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Ուրախությամբ ու հպարտությամբ կարելի է արձանագրել, որ այս տարի ևս հնարավոր եղավ իրականացնել շատ ընտանիքների վաղեմի երազանքը: Ուրախալի է, որ նախատոնական տրամադրությունը զուգորդվելու է օջախի ջերմության զգացողության հետ ու, որ այդ տունը հիրավի արժանի է օջախ կոչվելու»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
2015թ-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել բնակարանաշինության ծրագրի իրականացման համար (2014թ.-ին` 55 մլն դրամ), իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնն» իրականացնում է այն: Համագործակցության շնորհիվ 2007թ.-ից մինչև օրս ավարտը բարեկարգված կամ կիսակառույց տան շինարարությունն ավարտին հասցրած ընտանիքների թիվը կհասնի 93-ի:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
* * *
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է 450-ից ավելի ընտանիքների:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել fcarmenia@fcharmenia.org էլ հասցեին:

Об Авторе

ПЯТНИЦА

Независимая еженедельная газета

Похожие материалы

Оставить отзыв

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *