Նոր տարին՝ նոր տանը. Երվանդաշատում բնակարանամուտ է տոնել երկու ընտանիք

2016 թվականն ուրախությամբ, նոր հույսերով, նոր կամ նորոգված պատերի ներսում է սկսվել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող 40 ընտանիքի համար:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության շնորհիվ` Արմավիրի մարզի Երվանդաշատ համայնքում 2015թ.-ի տարեվերջին ավարտվել է մեկ կիսակառույց տան շինարարություն և վերանորոգվել մեկ տանիք: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը մասնակցել են երջանիկ ընտանիքիների բնակարանամուտի արարողությանը:
2014թ.-ին Արմավիրի մարզի ևս 9 ընտանիք աջակցություն են ստացել բնակարանաշինության ծրագրի շնորհիվ: 2014-2015թթ.-ին Արմավիրի մարզում աջակցություն ստացած ընտանիքների ընդհանուր թիվը 11 է:
Կարապետյանների ընտանիքը տան շինարարությունը սկսել էր 25 տարի առաջ, սակայն այդպես էլ չէր կարողացել ավարտին հասցնել այն: Ամբողջ այդ ժամանակահատվածում նրանք ապրել են վագոն-տնակում, որտեղ ծնվել ու մեծացել են ընտանիքի երկու որդիները:
«Ամանորի տոներն ավարտվել են, սակայն տոնական տրամադրությունը դեռ շարունակվում է: Իմ ընտանիքի համար սա, թերևս, ամենանշանակալի և ուրախալի Ամանորն էր: Տարիների սպասումից հետո նոր ու լուսավոր տանը դիմավորեցինք Նոր տարին: Անչափ շնորհակալ եմ մեր կյանքում այս բեկումնային փոփոխության համար»,-ասել է Կարապետյանների ընտանիքի մայրը՝ Անուշը:
«Հաճելի է 2016թ.-ի միջոցառումների մեկնարկն սկսել բնակարանամուտով: Մենք այսօր տեսնում ենք նախորդ տարի սկսած ծրագրի արդյունքը: Շինարարության ամբողջ ընթացքը պատասխանատու և տևական ժամանակ էր համագործակցող կողմերի համար: Իսկ տանիք ձեռք բերած ընտանիքների համար, թերևս, ամենաարագ անցնող տարին` երկարամյա սպասումներից հետո: Ծրագրի հաջողության ամենաբարձր գնահատականը մեծ հոգսից ազատված մարդկանց ժպիտն է: Իրականացվող աշխատանքները կարևոր են ոչ միայն բարեկեցություն ձեռք բերելու իմաստով: Դրանք բարոյական աջակցության դրսևորում են` խնդրի առջև կանգնած ընտանիքին միայնակ չթողնելու հրաշալի օրինակ: Նկատի ունենալով ծրագրի կարևորությունը՝ ազդարարում ենք, որ այն շարունակվելու է նաև այս տարի»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Այս ընտանիքի ուրախությունը նաև մեր ուրախությունն է, մեր հաջողության գրավականը: Հուսով եմ՝ այս տարին ևս արգասաբեր կլինի: Միացյալ ուժերով շատ բան կարելի է փոխել: Համոզված եմ, որ կգա մի օր, երբ յուրաքանչյուր հայ ընտանիք ապահով կացարան կունենա»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
2015թ-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն դրամի ներդրում է կատարել բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնն» իրականացրել է այն: Համագործակցության շնորհիվ 2007թ.-ից մինչև օրս ծրագրի շահառու է դարձել 93 ընտանիք:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:

Об Авторе

ПЯТНИЦА

Независимая еженедельная газета

Похожие материалы

Оставить отзыв

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *