Նկարչական օր-2016

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երևանի կենդանաբանական այգում նշել են «Նկարչական օր» ամենամյա միջոցառումը: Մրցույթին մասնակցել են 5-16 տարեկան ավելի քան 1500 երեխա և պատանի:
«Նկարչական oրն» ամենամյա Համահայկական նկարչական 9-րդ մրցույթ-նախագծի շրջանակում իրականացվող միջոցառում է։
«Այս նկարների օգնությամբ ամեն օր մասնագիտական բառապաշարով քննարկվող բնապահպանական խնդիրները գույն և բովանդակություն են ստացել` դառնալով առավել ազդեցիկ ու սթափեցնող: Բնապահպանական խնդիրների մասին պատմող այս նկարներում անսահման սեր ու լավատեսություն կա: Սրանք են ապագային ուղղված մեր «կանաչ» նախաձեռնությունների հաջողության կարևորագույն նախապայմանները»,-ասել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը:
«Այս միջոցառումը մարդկությանն ուղղված կոչ է՝ պահպանել բնությունը: Երեխաների պատկերացրած միջավայրը նման է իրենց հեքիաթների աշխարհին: Նրանք նկարում են այն՝ ինչ երազում են: Այդ աշխարհում բնությունը մարդկանց, կենդանիների և բուսական աշխարհի տունն է, որտեղ մարդը կենդանիների հաշվին չի ընդլայնում իր կենսատարածքը, չի ոչնչացնում անտառը, չի փոխում գետերի հունը… ավելին՝ խնամում և պահպանում է շրջակա միջավայրը: Վաղվա սերունդը նկարների միջոցով բարձրաձայնում է աշխարհին սպառնացող վտանգների մասին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Նկարչական օր-2016»-ի շրջանակում ամփոփվել են նաև Համահայկական 7-րդ և 8-րդ մրցույթների արդյունքները: Մրցանակ է ստացել 24 պատանի:
Համահայկական նկարչական 9-րդ մրցույթի արդյունքների ամփոփումը նախատեսված է իրականացնել հոկտեմբերին՝ «Արևորդի» միջազգային բնապահպանական կինոփառատոնի շրջանակում։

Об Авторе

ПЯТНИЦА

Независимая еженедельная газета

Похожие материалы

Оставить отзыв

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *