«ՄոբիԴրամ» և «Իմ ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային հավելվածներ. շատ հարմար, հեշտ ու արագ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է հերթական նորամուծությունները բջջային հավելվածների ոլորտում՝ բջջային ծառայությունների և վճարումների կառավարման համար նախատեսված երկու հավելված՝ «Իմ ՎիվաՍել-ՄՏՍ» ամբողջապես նորացված բջջային հավելվածն ու «ՄոբիԴրամ» բջջային հավելվածը՝ կատարելագործված:
Հավելվածները հաճախորդին մեծապես օգնում են ժամանակն ու ռեսուրսները խնայելու հարցում, ունեն հարմար ու պարզ ինտերֆեյս, հասանելի են 24/7 ռեժիմով, գործողությունները կատարվում են մի քանի հպումով՝ առանց դրանց վրա ժամանակ վատնելու և այդ ծառայությունները մատուցող հաստատություն այցելելու անհրաժեշտության:
«Իմ ՎիվաՍել-ՄՏՍ» հավելվածը սմարթֆոնի միջոցով ծառայություններն ու հաշիվը կառավարելու համար նախատեսված գործիք է ու բացի այդ՝ օգտակար տեղեկատվական հարթակ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործող առաջարկների վերաբերյալ: Հավելվածի միջոցով կառավարվում են մի շարք ծառայություններ, ներառյալ՝

• հաշվի մնացորդի վերահսկում,
• անցում այլ սակագնային պլանի,
• ծառայությունների ակտիվացում/ապաակտիվացում,
• ինտերնետի, խոսելաժամանակի ու SMS փաթեթները վերահսկելու հնարավորություն,
• սպասարկման կենտրոնների տեղակայումը,
• բոնուսային միավորների փոխանակում նվերների հետ, և այլն:

«ՄոբիԴրամ»-ի բջջային դրամապանակից արդեն իսկ օգտվող բազմաթիվ հաճախորդների համար հավելվածը դարձել է առօրյայի անբաժան մաս.

• միկրովարկեր ստանալու հնարավորություն,
• կոմունալ տարատեսակ ծառայությունների համար վճարում,
• վարկերի/հիփոթեքի մարում բանկերին ու վարկային կազմակերպություններին
• փոխանցումներ «Մոբիդրամ»-ից՝ «Մոբիդրամ»
• բանկային փոխանցումներ,
• էլեկտրոնային դրամապանակի պարունակության կանխիկացում,
• հարկերի, տուգանքների ու կայանատեղի համար վճարումներ,
• հաշվի համալրում,
• սոցիալական ցանցեր
• IP հեռախոսակապ/մեսինջերներ
• Առցանց խաղեր
• Միջազգային բջջային օպերատորներ
• Էլ. դրամապանակներ
• Վճարումներ՝ ստացված հաշիվների

«ՄոբիԴրամ»-ը դինամիկ զարգացում է ապրում՝ ի նպաստ հաճախորդների օրըստօրե ավելացող կարիքների բավարարման:
«Իմ ՎիվաՍել-ՄՏՍ» հավելվածում ներառված՝ շարժական կապի ծառայությունների համար վճարումը կատարվում է տարբեր եղանակներով՝ ներառյալ «ՄոբիԴրամ» հավելվածի միջոցով: Մուտք գործելով հավելված՝ բաժանորդը հնարավորություն է ստանում վճարումը կատարելու «ՄոբիԴրամ»-ի էլեկտրոնային դրամապանակից, կամ՝ անմիջապես իր բանկային քարտից, որը պետք է նախապես կցել հավելվածում: Գրանցումը կատարվում է վարկենապես: Ի դեպ՝ կարելի է կցել անսահմանափակ քանակությամբ բանկային քարտ:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու ՄոբիԴրամն աշխատում են բջջային հավելվածների վրա հիմնված համալիր լուծումներ առաջարկելու ուղղությամբ՝ ոչ միայն հեռահաղորդակցության, այլև ֆինանսավճարային ծառայությունների ոլորտում: Հավելվածների շնորհիվ բաժանորդներին հասանելի է մշտապես կամ պարբերաբար օգտագործվող ծառայությունների ամբողջ տեսականին: «Ամեն ինչ՝ սմարթֆոնով, մեկ ակնթարթում». մենք գիտակցում ենք, որ հաճախորդի համար ժամանակը խիստ կարևոր է: Տրամադրելով հավելվածը՝ հաճախորդին տալիս ենք ավելի շատ ազատ ժամանակ՝ հանգստի, ժամանցի ու աշխատանքի համար: Վստահեք մեզ, ստացեք ժամանակ ու հարմարավետություն», — ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Իմ ՎիվաՍել-ՄՏՍ» և «ՄոբիԴրամ» բջջային հավելվածները հասանելի են ինչպես Play Store-ում, այնպես էլ App Store-ում: «ՄոբիԴրամ» հավելվածից կարող է օգտվել ցանկացած ոք, ով ունի բջջային հեռախոս:

Об Авторе

ПЯТНИЦА

Независимая еженедельная газета

Похожие материалы

Оставить отзыв

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *