Մեկնարկեց Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնը

83 ֆիլմեր, 9 աշխատարաններ ու 5 ցուցահանդեսներ կանցկացվեն Երևանի 17 տարբեր վայրերում Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում։
Փառատոնը մեկնարկեց օսկարակիր Լեոնարդո ԴիԿապրիոյի և Ֆիշեր Սթիվենսի «Ջրհեղեղից առաջ» ֆիլմի ցուցադրությամբ։ Ֆիլմը հայացք է նրան, թե ինչպես են կլիմայական փոփոխություններն ազդում շրջակա միջավայրի վրա և թե ինչ կարող է անել մարդը, որպեսզի կանխարգելի բնաջնջման վտանգի տակ գտնվող կենդանատեսակների, էկո-համակարգերի և բնիկ համայնքների ոչնչացումը ամբողջ երկրագնդում
Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնն ամենամյա իրադարձություն է, որը նպատակ ունի իրազեկելու բնության ու դրա խնդիրների մասին: Փառատոնը հարթակ է՝ միավորելու մարդկանց բնապահպանական խնդիրների շուրջ, տեղեկանալու, քննարկելու ու լուծումներ գտնելու։
Փառատոնի շրջանակներում ցուցադրվում են բնապահպանական ֆիլմեր ամբողջ աշխարհից, կազմակերպվում են աշխատարաններ և ցուցահանդեսներ, որոնք կոչված են խթանել շրջակա միջավայրի պահպանման մշակույթը:։
Փառատոնի ֆիլմերը, աշխատարանները և ցուցահանդեսները կարելի է գտնել Էօնում, Նորարար փորձառական արվեստի կենտրոնում, Նոր Արվեստանոցում, Թումոյում, Հոդված 3 ակումբում, Մեդիա կենտրոնում, Բյուրոյում, Մուրաբայում, Խնկո Ապոր անվ. և Ավ. Իսահակյանի անվ. գրադարաններում, «Իլիկ» ձեռագործ իրերի խանութ-սրճարանում, Fiction փաբում և Ժան-Պոլ Էքզիստեցիալ սրճարանում։
Փառատոնի գոյության 9 տարիների ընթացքում ցուցադրվել են ավելի քան 300 ֆիլմեր աշխարհի 150 երկրներից: Արևորդի միջազգային բնապահպանական կինոփառատոնը իր ձևաչափի մեջ առաջինն ու միակն է Հարավային Կովկասում։
«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնն իրականացվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ և գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ 2007 թվականից։

Արթուր Հարությունյան
sunchild.fpwc.org | www. fpwc.org
+37493 00 87 68 | +37410 58 58 84 | info@fpwc.org

Об Авторе

ПЯТНИЦА

Независимая еженедельная газета

Похожие материалы

Оставить отзыв

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *