«Հովեր»-ը հանես է եկել խմբերգային նոր նախագծով

«Հովեր» պետական կամերային երգչախումբը շարունակում է իր երկրպագուներին ներկայանալ նոր ասելիքով: Երգչախումբը, Վահագն Հայրապետյանի ջազ տրիոյի հետ համատեղ, Ապարանի ազգագրական երգերի ոչ ավանդական մշակումներ է ներկայացրել: Նախատեսվում է ինքնատիպ այս ծրագիրն ապագայում կյանքի կոչել նաև Հայաստանի այլ, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերում և արտերկրում:
Շուրջ քառորդ դար առաջ ստեղծված և 18 տարի բացառապես սեփական ջանքերով գործունեություն ծավալած երգչախումբը պետական կարգավիճակ է ստացել 2009 թվականին: Տարիներ անց՝ 2013թ.-ին, Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը ստանձնել է երգչախմբի գլխավոր գործընկերը լինելու պատասխանատվությունը՝ էապես խթանելով կատարողների գործունեության զարգացմանը: «Հովեր»-ը համալրվել է բարձրակարգ, պրոֆեսիոնալ, երիտասարդ երաժիշտ-կատարողներով և արձանագրել խմբերգային ժանրի համար աննախադեպ արդյունք. տարեկան 40-50 համերգ և ելույթ՝ աշխարհի հեղինակավոր մի շարք համերգասրահներում, համագործակցության ընդլայնվող շրջանակ, հայ խմբերգային երաժշտության դասական, ժամանակակից նոր ծրագրեր և այլն:
«Մեր գործընկերների հաջողությունը նաև մեր հաջողությունն է: Ուրախ ենք արձանագրել, որ թիրախավորված համագործակցության արդյունքում՝ նպաստել ենք երգչախմբային արվեստի զարգացմանն ու կատարելագործմանը: «Հովեր»-ը պատվով է կատարում համաշխարհային հեղինակավոր համերգասրահներում Հայաստանը ներկայացնելու առաքելություն ու ազգային մշակույթին ծառայելու պատասխանատվությունը», — ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Об Авторе

ПЯТНИЦА

Независимая еженедельная газета

Похожие материалы

Оставить отзыв

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *