Հերթական Բաց դռների օրը ՎիվաՍել-ՄՏՍ-ում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հերթական Բաց դռների օրն էր կազմակերպել՝ այս անգամ՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի երրորդ կուրսի Մարքեթինգի, Կառավարման և Ֆինանսների ֆակուլտետների ուսանողների համար:
Ուսանողների հանդիպումը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ կազմակերպվել էր համալսարանի նախաձեռնությամբ՝ «Անհատական և մասնագիտական նախագիծ» դասընթացի շրջանակում: Ուսումնական ծրագրում ներառված նոր դասընթացի նպատակն է ուսանողներին անհրաժեշտ հմտություններ և ունակություններ փոխանցել՝ հետագայում արդյունավետ կերպով աշխատաշուկա մուտք գործելու համար:
Երիտասարդների խնդրանքով Ռալֆ Յիրիկյանը պատմել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության, կառուցվածքի, առաքելության և արժեհամակարգի մասին, ինչպես նաև ծանոթացրել է պրակտիկայի կամ աշխատանքի համար դիմելու ընթացակարգերին և նշել դիմորդից ակնկալվող հմտություններն ու նրան ներկայացվող պահանջները:
«Նույնիսկ ամենախելացի ու ամենատաղանդավոր երեխաներն իրենց հնարավորությունները դրսևորելու համար աջակցության և ուղղորդման կարիք ունեն: Մասնագիտական զարգացման և կատարելագործման դժվարին ուղին լի է բազմաթիվ խոչընդոտներով, որոնցից շատերից կարելի է խուսափել՝ հետևելով այդ ճանապարհն արդեն անցած փորձառու մասնագետների խորհուրդներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատրաստակամ է ձեռք մեկնել երիտասարդներին՝ կիսվել նրանց հետ ավելի քան 10 տարիների ընթացքում կուտակած փորձով, ինչպես նաև հնարավորություն ընձեռել պրակտիկայի ընթացքում ձեռք բերելու անհրաժեշտ հմտություններ և գործնական գիտելիքներ, ինչը կօգնի նրանց ավելի մրցունակ լինել աշխատաշուկայում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:

Об Авторе

ПЯТНИЦА

Независимая еженедельная газета

Похожие материалы

Оставить отзыв

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *