Հերթական բաց դասը՝ բուհերի հետ համագործակցության շրջանակներում

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի կառավարման և սպասարկման մշակույթը, շարունակաբար կատարելագործվող ծառայություններն ու ներկայացվող նորարարությունները մնում են ուսանողության ուշադրության կենտրոնում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում հերթական բաց դասը կազմակերպվել է ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության ուսանողների համար:
Ծառայությունների մատուցման ոլորտում մասնագիտացող ուսանողները ծանոթացել են ընկերության
բիզնես-կառավարման մոդելին, բջջային կապի տեխնոլոգիաների հիմունքներին և արժեհամակարգին:
«Բիզնեսում հաջողության հասնելու համար կարևոր են և՛ նոր գաղափարներով հանդես գալը, և՛ մարքեթինգային ճկուն լուծումներ առաջարկելը, և՛ ճիշտ հաշվարկը, վերլուծություններն ու կանխատեսումները: Իսկ այդ ամենը հանրագումարի բերող գործիքն սպասարկման քաղաքակիրթ մշակույթն է: Մրցակցային մեր առավելությունը այդ ամենի հանրագումարի արդյունք է», — ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ընկերության գլխամասային գրասենյակում կազմակերպվել է շրջայց: Ուսանողները եղել են զանգերի և սպասարկման կենտրոններում: Գլխավոր տնօրենի հետ նրանց հանդիպումն ավարտվել է հարց ու պատասխանով: Բուհերի հետ համագործակցության շրջանակում նման միջոցառումների կազմակերպումը կարևոր է փորձի փոխանակման տեսանկյունից:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:

Об Авторе

ПЯТНИЦА

Независимая еженедельная газета

Похожие материалы

Оставить отзыв

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *