«Հատուկ» սակագնային պլան. ավելի մեծ ինտերնետ փաթեթ՝ առանց ամսավճարի փոփոխության

Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Հատուկ» սակագնային պլանի շրջանակում տրամադրվող ինտերնետ փաթեթի ծավալը մեծացել է և կազմում է ամսական 2000 ՄԲ՝ նախկին 500 ՄԲ փոխարեն:
«Ժամանակի ընթացքում ավելի ու ավելի կենսական է դառնում ինտերնետի անհրաժեշտությունը մեր առօրյայում: Ինտերնետի օգտագործման ծավալներն օրըստորե ավելանում են: Ընդառաջելով սպառողների պահանջներին՝ այժմ «Հատուկ» սակագնային պլանի բաժանորդներին կտրամադրվի նախորդից չորս անգամ ավելի մեծ ծավալի ինտերնետ-փաթեթ»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հիշեցնենք, որ «Հատուկ» սակագնային պլանին մինչև 2016թ. հուլիսի 31-ը բաժանորդագրվելու դեպքում՝ ամսավճարը կազմում է ընդամենը 2500 դրամ: Ֆիքսված ամսավճարի դիմաց այս սակագնային պլանի բաժանորդները նաև ստանում են ամսական 1500 րոպե ներցանցային խոսելաժամանակ և դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:

Համեցե՛ք ՎիվաՍել-ՄՏՍ ցանց՝ Ձեր հեռախոսահամարով:

Об Авторе

ПЯТНИЦА

Независимая еженедельная газета

Похожие материалы

Оставить отзыв

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *