Հայաստանում նեոնատալ բժշկության զարգացումը՝ գերակա նպատակ

2015 թվականին լրանում է «BirthLink» ՀԿ-ի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցության ութերորդ տարին: Ծրագրի նպատակն է կրճատել նորածնային մահացության և հիվանդացության մակարդակը՝ առողջական խնդիրներ ունեցող և ոչ բավարար քաշով ծնված երեխաներին պատշաճ բուժօգնություն ապահովելու միջոցով: Մինչև օրս ՎիվաՍել-ՄՏՍ-ը շուրջ 600 մլն դրամ է հատկացրել Երևանի և մարզերի քառասուներեք նորածնային բաժանմունքի:
Ծրագրի առանցքում նորածնային բաժանմունքների վերազինումն է և բուժանձնակազմի վերապատրաստումը, ինչը հնարավորություն է տալիս որակյալ բուժօգնություն ցուցաբերել առողջական խնդիրներ ունեցող և ոչ բավարար քաշով ծնված երեխաներին: Ծրագրի արդյունավետության մասին են փաստում արձանագրվող արդյունքները:
Մինչև 2015թ. նորածնային մահացությունը վերացնելու՝ հազարամյակի զարգացման նպատակի շրջանակներում, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ դեռևս անելիքներ կան կանանց և նորածինների առողջության ոլորտում՝ հաշվի առնելով, որ ամբողջ աշխարհում մինչև հինգ տարեկան երեխաների մահացության 44%-ը կազմում են նորածնային մահացության դեպքերը: Ներկայումս հասանելի են մատչելի լուծումներ՝ երեխաներին իրենց կյանքի ամենավտանգավոր՝ լույս աշխարհ գալու օրվա ընթացքում պաշտպանելու և մայրերի մոտ հնարավոր բարդությունների առաջացումը կանխարգելելու համար: «BirthLink» ՀԿ-ի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համատեղ ծրագիրը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում այդ խոցելի ժամանակահատվածում որակյալ բուժօգնության ապահովմանը: Նորածնային մահացության դեպքերի 80%-ը հնարավոր է կանխել, սակայն նպատակի իրագործման համար անհրաժեշտ է ոլորտի բոլոր բուժաշխատողների ներգրավվածությունը:
Որպես «BirthLink»-ի հետ ութնամյա համագործակցության շարունակություն, ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գրասենյակում երկօրյա վերապատրաստում է կազմակերպել մարզերի և Երևանի նորածնային բաժանմունքների նեոնատոլոգների համար: Ծրագրի նպատակն է բարձրացնել բուժօգնության և նորածնային խնամքի մակարդակը, ինչպես նաև առավել խորը պատկերացում տալ նորածնային մահացության և հիվանդացության մասշտաբների և խնդրի լուծման տարբերակների մասին: Սեմինարի ընթացքում կներկայացվի նոր՝ նորածինների տվյալների բազա ապահովող ծրագիրը, որը թույլ է տալիս վերահսկել ինտենսիվ խնամքի կարիք ունեցող նորածինների առողջական վիճակը:
Սեմինարի մասնակիցներին ողջունել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «BirthLink» ՀԿ-ի տնօրեն Քեթի Մելորը և Հայաստանի գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը:
«Առողջ երեխան ընտանիքի առանցքն է, իսկ ընտանիքը՝ կայուն հասարակության երաշխիքը: Կայուն հասարակությունն էլ, իր հերթին, ցանկացած երկրի զարգացման և առաջընթացի նախապայման է: Մենք վճռական ենք պայքարելու Հայաստանում ծնված յուրաքանչյուր երեխայի համար: Մենք ուզում ենք, որ երեխաները ոչ միայն երջանկություն պարգևեն իրենց ծնողներին, այլև՝ լինեն առողջ, արժանավոր մարդիկ և քաղաքացիներ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «BirthLink» ՀԿ-ն այս պայքարում ուս-ուսի տված օգնում են հայաստանյան բժիշկներին՝ նրանց ապահովելով ոչ միայն անհրաժեշտ սարքավորումներով, այլև՝ հոգեբանական աջակցությամբ՝ դժվարին, բայց և անգերագնահատելի աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու հարցում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Նորածինների խնամքի պայմանների բարելավմանն ուղղված՝ «BirthLink»-ի համագործակցությունը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ շարունակվում է արդեն ութերորդ տարին: Հայաստանում նորածնային մահացությունը նվազում է և տվյալների բազայի նոր ծրագրի ներդրումը կարևոր քայլ է այդ ցուցանիշի նվազման միտումը պահելու ուղղությամբ»,- հայտարարել է «BirthLink» ՀԿ տնօրեն Քեթի Մելորը:

ՎիվաՍել-ՄՏՍ…Դու կապ ունես:

Об Авторе

ПЯТНИЦА

Независимая еженедельная газета

Похожие материалы

Оставить отзыв

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *