Համակարգչային սենյակ՝ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեխնիկական վարչության աշխատակիցներից

IMG_8825Նոր ուսումնական տարվա մեկնարկին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեխնիկական վարչության աշխատակիցներն անակնկալ են մատուցել Արագածոտնի մարզի Ավան համայնքի միջնակարգ դպրոցին: Նրանց անձնական ներդրման շնորհիվ՝ դպրոցում ստեղծվել է համակարգչային սենյակ:
«Աղբյուր Սերոբի» անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Հովսեփ Դավթյանը հպարտությամբ է ներկայացնում մարզային օլիմպիադաներում իրենց արձանագրած ձեռքբերումները և իր ղեկավարած կրթօջախից ԲՈՒՀ դիմողների և ընդունվողների վիճակագրությունը: Նա համոզված է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի Տեխնիկական վարչության աշխատակիցների նախաձեռնությունը կտա ցանկալի արդյունք: Մեկ համակարգչի մոտ 3 աշակերտ համամասնության փոխարեն՝ կսկսի գործել դրանցից օգտվելու նոր սկզբունքը: 10 համակարգչով համալված դասասենյակն առավել արդյունվետ կդարձնի ուումնական գործընթացը՝ լրացուցիչ խթան հանդիսանալով գիտելիքների ձեռքբերման համար:
«Յուրաքանչյուր կազմակերպություն ինքն է ընտրում այն արժեհամակարգն ու սկզբունքները, որոնցով կարևոր է համարում առաջնորդվել: Կան աշխատանքային ընդհանուր նորմեր, որոնց հետևելը գրված ու չգրված պարտավորություն է. կարգապահությունը, նվիրումը, հոգատարությունը, հարգանքը և այլն: Օրինակելի աշխատակիցը, այսպես, թե այնպես՝ առաջնորդվում է այդ տրամաբանությամբ, և դա հաճելի է: Ամենամեծ հաղթանակն այն է, երբ ընդօրինակվում է պատասխանատու մոտեցումը, որտեղ չկա պարտադրանք: Հպարտ եմ, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի որդեգրած արժեհամակարգը կենսակերպ է դարձել ընտանիքի անդամների համար: Կամավորության սկզբունքով իրականացվող այսօրինակ ծրագրերը չափազանց կարևոր են: Դրանք նաև անտարբերությունը մերժող ուղերձ են»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Կորպորատիվ պատասխանատվության սկզբունքով առաջնորդվելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի արժեհամակարգն արդեն 10 տարի կենսակերպ է դարձել նաև կազմակերպության աշխատակիցների համար: Երկրին և հասարակությանն օգտակար լինելու ցանկությունը պարբերաբար դրսևորվում է կոնկրետ աշխատանքով, որոնց իրականացման որոշումը կայացնում և միջոցներ են տրամադրում կազմակերպության տարբեր վարչությունների աշխատակիցները:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու կապ ունես:

Об Авторе

ПЯТНИЦА

Независимая еженедельная газета

Похожие материалы

Оставить отзыв

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *