Բնակարանամուտ Սյունիքի մարզում. երեք եղբայրների իրականացած երազանքը

Սյունիքի մարզի Դարբաս գյուղում կես տարի առաջ մեկնարկած շինարարական աշխատանքներն ավարտվել են: Կարապետյան եղբայրների երազանքն իրականացվել է. ընտանիքը բնակարանամուտ է նշում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Հայաստանի Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը մասնակցել են տնօրհնեքի արարողությանն ու կիսել Կարապետյանների ուրախությունը:
Վրեժ Կարապետյանը և իր երկու եղբայրները վաղ տարիքում կորցրել են ծնողներին: Ավելի ուշ զրկվելով նաև տատի ու պապի խնամակալությունից՝ եղբայրները ստիպված են եղել ապավինել միայն սեփական ուժերին: Տարիներ շարունակ ապրել են երկու սենյականոց հողաշեն տանն առանց խոհանոցի և սանհանգույցի: Եղբայրները չեն վհատվել և շարունակել են կառուցել ծնողներից ժառանգություն մնացած կիսակառույց շինությունը՝ հավատալով, որ մի օր կկարողանան տուն ունենալ:
«Ինչպե՞ս կարող եմ բառերով արտահայտել այն, ինչ զգում եմ: Այս տունն իսկական ամրոց է դարձել մեզ համար: Ամենահամարձակ երազներում անգամ չէինք կարող պատկերացնել, որ այսպիսի՛ տուն կունենանք: Իմ ու եղբայրներիս երախտագիտությունն եմ հայտնում անիրական թվացող հեքիաթը շոշափելի իրականություն դարձնելու համար»,-ասել է Կարապետյան եղբայրներից ավագը՝ Վրեժը:
Համագործակցող կազմակերպությունները բնակարանաշինության ծրագրի շրջանակում ամբողջությամբ ավարտել են կիսակառույցի շինությունը և տունն ապահովվել ջեռուցման համակարգով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի անձնական նախաձեռնության շնորհիվ` Կարապետյանների նորակառույց տունն ամբողջությամբ կահավորվել և համալրվել է նաև կենցաղային անհրաժեշտ տեխնիկայով:
«Չեմ կարող հիացմունքով չխոսել այս եղբայրների մասին: Երբ առաջին անգամ հանդիպեցի նրանց և կիսակառույց տան պատին կարդացի այն կարգախոսը, որով առաջնորդվում են՝ «Ճակատագիրը սիրում է քաջերին», հասկացա, որ գործ ունենք մեծ հարգանքի արժանի երիտասարդների հետ: Բոլոր այն զրկանքները, դժվարությունները, որոնց միջով անցել են տղաները՝ պայքարելու վճռականություն են հաղորդել, ամրացրել և ավելի նպատակասլաց են դարձրել նրանց: Ուրախ եմ և հպարտ, որ մեր աջակցությամբ լրացուցիչ վստահություն հաղորդեցինք նրանց»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Չեմ կարող չարտահայտվել, որ հարյուրավոր ծրագրերի մեջ սա ինձ համար եզակի երևույթ հանդիսացող ծրագիր էր: Այս տան կառուցումը մի յուրահատուկ երջանկություն է: Այն ջանքն ու եռանդը, լրջությունը որով այս երեք եղբայրները ստանձնեցին տան շինարարությունը, խոստումնալից է: Դեռ ամիսներ առաջ կիսակառույց շինությունն այսօր իսկական օջախ է դարձել նոր կյանք մտնող, բայց արդեն չափազանց շատ բան տեսած տղաների համար»,-ասել է «Հայաստանի Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Մինչ օրս ՎիվաՍել-ՄՏՍ-ը 228,3 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել բնակարանաշինության ծրագրի իրականացման համար՝ օգնելով բարելավել Հայաստանի տասը մարզի 31 գյուղի (այդ թվում` 10 սահմանամերձ գյուղի) սոցիալապես անապահով 480 բնակչի կենսական պայմանները:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:

Об Авторе

ПЯТНИЦА

Независимая еженедельная газета

Похожие материалы

Оставить отзыв

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *