Բնակարանամուտ` Գեղարքունիքի մարզում

IMG_93002015թ. բնակարանաշինության ծրագրով Հայաստանի գրեթե ամբողջ տարածքում իրականացվել է տների վերանորոգման և կիսակառույցների շինարարության նախագիծ, որի շահառու է դարձել սոցիալապես անապահով 40 ընտանիք: Ծրագիրն իրականացնող կողմերի՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» ղեկավարներն այցելել են Դդմաշեն համայնք՝ մասնակցելու Մելիքյանների ընտանիքի բնակարանամուտի արարողությանը:
Մելիքյանները տարիներ շարունակ ապրել են տնից տուն տեղափոխվելով, ապա՝ 15 տարի վագոն-տնակում: Տասը տարի առաջ ընտանիքը վերջապես գնել է կիսակառույց մի շինություն` հուսալով, որ կկարողանա ավարտել շինարարությունը: Երազանքը սակայն, անկատար է մնացել:
«Անասելի դժվար է վագոն-տնակում ապրելն ու, առավել ևս, երեխա մեծացնելը: Տղաներս երբեք չէին զգացել սեփական տանիք ունենալու բերկրանքը: Տղաս՝ Տարոնը, մեկ տարի առաջ է քարաշեն կիսակառույցում Ամանոր դիմավորել: Այսօր ընտանիքս տուն ունի: Շնորհակալություն»,- ասել է ընտանիքի մայրը՝ Լեյլան:
«Բոլոր հաջողությունների հիմքում մարդու անձնական երջանկությունն է: Տնազրկությունը, գործազրկությունը, տարբեր խնդիրների առկայությունը հաճախ բացասաբար են անդրադառնում մարդու հոգեվիճակի վրա՝ անդրադառնալով երջանկությանը: Հույսի և հավատի մասին հաճախակի հնչեցվող իմ խոսքերը պատահական չեն: Երբեմն շատ փոքր աջակցությունն անգամ կարող է կտրուկ փոխել մարդու կյանքը՝ նրան դարձնելով ավելի վստահ, կայացած, համբերատար և հաջողակ: Այս մոտեցումը գործունեության սկզբից արժեհամակարգ է եղել մեզ համար: Դա անչափ կարևոր է մեր երկրի և ազգի համար: Հենց այդ նպատակի իրագործմանն է ուղղված այս համագործակցությունը: Ուրախ ենք արձանագրել հերթական ընտանիքի երջանկության փաստը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Յուրաքանչյուր ընտանիքի պատմություն մի բովանդակալից գիրք է, որ գրվում է տարիների ընթացքում: Այս ընտանիքը բազում դաժան փորձություններ է հաղթահարել: Հուսով եմ, որ այսուհետև նրանց կյանքի էջերում միայն երջանիկ պատմություններ կգրվեն»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
2007թ.-ից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը 228,3 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել՝ օգնելով բարելավել Հայաստանի տասը մարզի 31 գյուղի (այդ թվում՝ 10 սահմանամերձ գյուղի) սոցիալապես անապահով 480 բնակչի կենսական պայմանները:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com
Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է 480-ից ավելի ընտանիքների:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել fcarmenia@fcharmenia.org էլ հասցեին:

Об Авторе

ПЯТНИЦА

Независимая еженедельная газета

Похожие материалы

Оставить отзыв

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *