Բաց դռների օր ՎիվաՍել-ՄՏՍ-ում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի հերթական Բաց դռների օրվա հյուրերն էին Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Սերվիս» բաժնի 30 ուսանող:
Ուսանողների հանդիպումը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ կազմակերպվել էր համալսարանի նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով ուսանողների ցանկությունը՝ ծանոթանալ ընկերության գործունեությանը, կորպորատիվ կառավարման մշակույթին, կառուցվածքին և որակի կառավարման առանձնահատկություններին:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը ծառայություններ մատուցող ընկերություն է, նույնչափ, որչափ և ՏՀՏ ընկերություն: Ընկերությունը կարող է ունենալ կատարյալ գործառնական համակարգեր, այդ թվում՝ ամենաառաջադեմ տեխնոլոգիա, ենթակառուցվածք, բարձր արդյունավետություն, լավագույն կադրեր, բայց թերանալ բաժանորդների սպասարկման հարցում: Բաժանորդների սպասարկումը ժամանակակից աշխարհում կիրառական գիտակարգ է կարծես դարձել: Այն մրցակցային առավելություն ապահովելու առանցքային միջոց է: Բաժանորդների սպասարկման սկզբունքները գրեթե նույնն են բոլոր ոլորտներում և ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատրաստ է ձեզ հետ կիսելու իր գիտելիքը, քանի որ դուք եք ապագայում Հայաստանում տուրիզմի զարգացման և միջազգային մակարդակում երկիրը բնական և մշակութային դիտարժան ուղղություններից մեկը դարձնելու համար պատասխանատուն»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:

Об Авторе

ПЯТНИЦА

Независимая еженедельная газета

Похожие материалы

Оставить отзыв

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *