Անվճար «ՄՏՍ Hay-Fi» (4G) Wi-Fi մոդեմ՝ ինտերնետային սակագնային պլաններին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում

Այժմ «ՄՏՍ կոնեկտ ուսանողական», «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» կամ «Ինտերնետ Small» ինտերնետային սակագնային պլաններից ու փաթեթներից որևէ մեկին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում «ՄՏՍ Hay-Fi» (4G) Wi-Fi շարժական մոդեմը կարելի է ստանալ անվճար:
Իսկ «ՄՏՍ կոնեկտ ստարտ» սակագնային պլանին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում սարքը կարելի է ձեռք բերել 3000 դրամով:
Ինչպես և նախկինում, այս սակագնային պլաններին և փաթեթներին կարելի է բաժանորդագրվել նաև 12 ամսով և մոդեմը ստանալ հատուկ պայմաններով:
Անժամկետ բաժանորդագրության դեպքում «ՄՏՍ Hay-Fi» (4G) շարժական Wi-Fi մոդեմի գինը 39 900 դրամ է:
«Գերարագ ինտերնետի օգտագործողներն այս առաջարկի շնորհիվ հնարավորություն կունենան մատչելի ամսավճարի դիմաց միանալ սակագնային պլաններից մեկին և անվճար ձեռք բերել «ՄՏՍ Hay-Fi» 4G մոդեմը՝ մի քանի սարք միացնելու հնարավորությամբ: Այս մոդեմի առավելությունը շարժական լինելն է, ինչը թույլ է տալիս վայելել ինտերնետը՝ որտեղ էլ օգտագործողը գտնվի»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
* * *
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Об Авторе

ПЯТНИЦА

Независимая еженедельная газета

Похожие материалы

Оставить отзыв

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *