Ամփոփվել է «Արևորդի» 6-րդ միջազգային բնապահպանական փառատոնը

Նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել «Արևորդի» 6-րդ միջազգային բնապահպանական փառատոնի փակման արարողությունը և մրցանակաբաշխությունը։
Ամենամյա փառատոնը, որն առաջինն ու դեռևս միակն է հարավկովկասյան տարածաշրջանում, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությունն է: Փառատոնն իրականացվել է հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ:
Փառատոնի ֆիլմերի ծրագրի երեք՝ «Վայրի բնություն», «Բնապահպանական խնդիր», «Մանկապատանեկան» անվակարգերում հայտարարվել են հաղթող ֆիլմերը։

«Վայրի բնություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել.

Կապտալանջիկների բարեկամը
Ռեժիսոր: Նեիլ Պապրոսկի, Մեթյու Պոդոլսկի, ԱՄՆ,

«Բնապահպանական խնդիր» անվանակարգում հաղթող է ճանաչվել.

Աղքատություն, Inc.
Ռեժիսոր` Մայքլ Մաթեսոն Միլլեր, ԱՄՆ,

«Մանկապատանեկան» անվանակարգում հաղթող է ճանաչվել.

ԶՈՒշ և Թոիվո
Հեղինակ՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, Հայաստան,

Փառատոնի մրցութային և տեղեկատվական ծրագրերում այս տարի ցուցադրվել են 38 ֆիլմ ամբողջ աշխարհից։
Փակման արարողությանը հաջորդել է Գրեհեմ Թաունսլիի հեղինակած «Աղբանոցի մեղեդիներ» ֆիլմի ցուցադրությունը։
Չորս օրերի ընթացքում, բազմատարր փառատոնի շրջանակում ֆիլմդիտումներ, ցուցահանդեսներ, աշխատարաններ են անցկացվել «Մոսկվա» կինոթատրոնում, Էօն-ում, Մասս մեդիա կենտրոնում, ՀԲԸՄ-ում, Թումոյում, Ալյանս Ֆրանսեզում, Հոդված 3 ակումբում, «Իլիկ» ձեռագործ իրերի խանութ-սրճարանում:
Ամեն տարի փառատոնն անդրադառնում է կարևոր բնապահպանական խնդիրների։
Այս տարի փառատոնի բազմատարր ծրագիրը մեկտեղել է վայրի բնության, շրջակա միջավայրի և դրանց խնդիրների մասին լավագույն ֆիլմերի ցուցադրություններ, աշխատարաններ, ցուցահանդեսներ, որոնց առաքելությունը հանրության տարբեր հատվածներին բնության պահպանության՝ գնալով ահագնացող հրամայականի մասին իրազեկելն է:

«Արևորդի» 6-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի է ունեցել նաև «Արևորդի» հասարակական կազմակերպության «Կանաչ շարժունակություն» նախագծի ամփոփումը, որն իրականացվում է ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից։ Նախագծի նպատակն էլեկտրական հեծանիվների օգտագործման տարածումն է՝ որպես ջերմոցային գազերի արտանետումները բացառող այլընտրանքային փոխադրամիջոց։
Փառատոնն իրականացվել է FPWC-ի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ։

Об Авторе

ПЯТНИЦА

Независимая еженедельная газета

Похожие материалы

Оставить отзыв

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *