Ամփոփվել են «WEB ԾԻՐԱՆ» 5-րդ համահայկական առցանց կինոփառատոնի արդյունքները

Ամփոփվել են «WEB ԾԻՐԱՆ» 5-րդ համահայկական առցանց կինոփառատոնի արդյունքները: Փառատոնի կազմակերպիչներն են «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը և webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը «WEB ԾԻՐԱՆ»-ի գլխավոր գործընկերն է:
«Հինգ տարի առաջ նախաձեռնած՝ այն ժամանակ փորձարարական այս նախագիծն արդեն դարձել է կայացած փառատոն: Սա է կայուն զարգացումը, որին մենք միշտ ձգտում ենք: Եվ երիտասարդ կինոգործիչների այս ոգևորությունն է, որ մենք ցանկանում ենք տեսնել: Համոզված եմ, որ ապագայում դեռ կլսենք այս երիտասարդներից շատերի մեծ հաջողությունների մասին, և կհպարտանանք, որ իրենց ճանապարհը սկսել են հենց «WEB ԾԻՐԱՆ»-ից»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հինգերորդ «WEB ԾԻՐԱՆ»-ը մեկնարկել էր փետրվարի 3-ին: Փառատոնի ժյուրին, որի կազմում են կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանը, կինոլրագրող Ռուզան Բագրատունին, լրագրող Գոհար Հակոբյանը, արդյունքներն ամփոփեց մարտի 3-ին՝ webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսության Youtube-ի պաշտոնական ալիքում տեղադրված 24 ֆիլմերը մեկ ամսվա ընթացքում դիտելուց հետո:
Ժյուրիի որոշմամբ գլխավոր մրցանակը կիսել են Լուսինե Պապոյանը՝ «Ռադիոլա» և Գարիկ Ավագյանը՝ «Ես լսեցի մի անուշ ձայն…» ֆիլմերի համար: Գլխավոր մրցանակակիրները կպարգևատրվեն 200 000-ական դրամով:
Սահմանված էր նաև խրախուսական մրցանակ և «Համակրանք» խրախուսական մրցանակը՝ ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմի համար: Խրախուսական մրցանակին արժանացել է ռեժիսոր Արփի Բալյանի «Արվեստանոց էի ուզում» ֆիլմը: «Համակրանք» խրախուսական մրցանակը շնորհվել է Արման Այվազյանին «Քառուղի» ֆիլմի համար, որը դիտել էր 3018 օգտատեր:
Ինչպես գլխավոր, այնպես էլ խրախուսական մրցանակի արժանացած մասնակիցները կստանան նկարահանման պրոֆեսիոնալ տեխնիկայից 10 օր անվճար օգտվելու հնարավորություն:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:

Об Авторе

ПЯТНИЦА

Независимая еженедельная газета

Похожие материалы

Оставить отзыв

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *