Ամփոփվել են Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի արդյունքները

Հոկտեմբերի 17-ին, մրցանակաբաշխությամբ՝ կայացել է Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի փակման արարողությունը: Փառատոնի ֆիլմերի ծրագրի երեք՝ «Շրջակա միջավայր», «Վայրի բնություն», «Մանկապատանեկան» անվակարգերում հայտարարվել են հաղթող ֆիլմերը։

«Վայրի բնություն» անվանակարգում հաղթող ֆիլմ է ճանաչվել.
«Լեմինգ. Հյուսիսի փոքրիկ հսկան»
Ռեժիսոր` Զոլտան Տորոկ, Շվեդիա

«Բնապահպանական խնդիր» անվանակարգում՝
«Երբ բախվում են երկու աշխարհ» ֆիլմը
Ռեժիսոր` Հայդի Բրեդենբուրգ, Մեթյու Օրզել, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Պերու

«Մանկապատանեկան» անվանակարգում հաղթող ֆիլմ է ճանաչվել.
«ԲԵՆՈՒ»-ն
Ռեժիսոր` Սթեֆան Օբերլ, Էնզիո Պրոբստ, Դոմինիկ Շոն, Գերմանիա

SV2_7693 (1)Փակման արարողությանը հաջորդել է Դեյվիդ Բոնդի «Վայրի մի բան» նախագիծ ֆիլմի ցուցադրությունը։
Փառատոնի մրցութային և տեղեկատվական ծրագրերում այս տարի ցուցադրվել է 83 ֆիլմ՝ ամբողջ աշխարհից: Երևանի 17 տարբեր վայրերում կազմակերպվել է 9 աշխատարան և 5 ցուցահանդես։
Փառատոնի հնգօրյա ժամանակահատվածում ֆիլմերը, աշխատարանները և ցուցահանդեսները ներկայացվել են Էօնում, Նոր Արվեստանոցում, Թումոյում, ՄԱԿ-ի գրասենյակում, «Հոդված 3» ակումբում, Մեդիա կենտրոնում, Բյուրոյում, Նորարար փորձառական արվեստի կենտրոնում, Խնկո Ապոր անվ. և Ավ. Իսահակյանի անվ. գրադարաններում, «Իլիկ» ձեռագործ իրերի խանութ-սրճարանում, Մուրաբայում, Fiction փաբում և Ժան-Պոլ Էքզիստենցիալ սրճարանում։
Արևորդի միջազգային բնապահպանական կինոփառատոնն իր ձևաչափով առաջինն ու միակն է Հարավային Կովկասում։ Փառատոնն իրականացվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ և գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ 2007 թվականից։

Об Авторе

ПЯТНИЦА

Независимая еженедельная газета

Похожие материалы

Оставить отзыв

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *